Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ

Ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց, բախվել են Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Ալբերտ Բ․-ի վարած «Mercedes CLS» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Սմբատ Բ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովհաննես Խլղաթյանը և Հայկազ Դալլաքյանը։

Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչյա Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Արտակ Ղազարյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Զախարովան Զելենսկուն «արյունոտ ծաղրածու» է անվանել Արցախի իշխանությունները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը․ Սամվել Շահրամանյան ՌԴ-ում լրագրող Իրինա Բաբլոյանը ճանաչվել է օտարերկրյա գործակալ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական հետապնդում է սկսվում Ողբերգական դեպք՝ Երևանում. Հայտնաբերվել է մաhացած կին Դրանց թշնամանքն ու ատելությունը միայն Արցախի հայերի դեմ չեն, դրանք ատում են հային ու ազգայինը․ Հովհաննես Խուդոյան Անդրանիկ Քոչարյանն ինձանից ներողություն է խնդրել, երբ իմացել է ճշմարտությունը. Սամվել Շահրամանյան Արցախը հայաթափելուց հետո Ադրբեջանը «պատերազմ է հայտարարել» հայկական մշակութային ժառանգությանը Եռագույնը՝ «Երևանի Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աղբավայրում. ավագանու անդամ Գյումրիում պարտվելը ավելի ծանր եք տանում, քան Արցախի կորուստ, 44 օրյա պատերազմը․ Արծվիկ Մինասյան (video) Փաշինյանի գրածները 18++ ա, 18+ չի, չկարդամ, երեխեքը չլսեն․ Արթուր Խաչատրյան (video) #ՀԻՄԱ․ Փաշինյանը «կատաղել Է» Գյումրու ՔՊ-ականների վրա (video) Անդրանիկ Քոչարյանն անձամբ է ինձանից ներողություն խնդրել․ Սամվել Շահրամանյան (video) Բա խի՞ չեք ասում, որ Վարդենիսում մարդը գույքահարկի 200 դրամի փոխարեն 5000 է վճարելու․ Արման Ղազարյան (video) Սամվել Բաբայան, դե վազիր, գործ տուր․․․ ի՞նչ հրահանգներով ես Նիկոլի անունից գնացել ադրբեջանցիների մոտ (video) Սա ուղղակի արդեն լացելուա․ Արթուր Խաչատրյան (video) Արցախցիները ինչո՞վ ապրեն, արտագաղթե՞ն․ քննարկման մասնակից (video) Խոսել եմ Սամվել Բաբայանի հետ․ Շահրամանյանը՝ Սամվել Բաբայանի՝ նախագահ դառնալու մտքերի մասին (video) #ՀԻՄԱ․ Էս ատելության պատասխանը ստանալու եք, տոտալ մերժվելու եք․ Մեսրոպ Առաքելյան (video) Ներողություն եք խնդրելու․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ական Արմեն Եղոյանին (video) «Վահագն Ալեքսանյա՛ն, մամայիդ կիսաշրջազգեստ կհագցնես ու կուղարկես Գյումրի»․ Չոբանյան (video) Ի՞նչ կապ ունի Սամվել Շահրամանյանն ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի հետ (video) «Վախկոտ աղվե՛ս» Բաբայան Սամվել, լավ լսիր ինձ․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) #ՀԻՄԱ․ Շահրամանյանը փակագծեր բացեց․ ի՞նչ են բանակցել ադրբեջանցիների հետ, ի՞նչ է արել Փաշինյանը (video) Ձեր նշած անձը կարող է մայիսի 21-ից հետո գրանցվել որպես Արցախի նախագահի թեկնածու. Շահրամանյանը՝ արցախցի ցուցարարներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 18-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 18-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 18-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 17-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am