Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10):

Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:

Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը:

Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան Դրախտում: Եվ ինչպես առաջին ժամանակաշրջանում Կայենը նախանձից սպանեց Աբելին, այդպես էլ հրեաները, չարը խորհելով, սպանեցին Քրիստոսին ու դարձան Կայենի անեծքի ժառանգորդները:

Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս Իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծո Գառը, Ով կամենում է պատարագվել մեր փրկության համար: Քանզի, ըստ Օրենքի, հրեաները զատկական գառը Զատկի տոնից հինգ օր առաջ էին տուն տանում:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:

Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր՝ խորհրդանշորեն ցույց տալով Իր՝ Փառքի թագավոր լինելը, Ով վերացնում է անեծքը և կենդանություն պարգևում: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, ազատելու գերիներին և տեսողություն պարգևելու կույրերին, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Թուրքիան նավթի պաշարներ է փնտրում Վանի նահանգում Վատիկանը մեծարում է Ադրբեջանի դեսպանին՝ չնայած հայ քրիստոնյաների էթնիկ զտմանը. Life Site Նոր ցուցում չկա. Պեսկով Հայերին վիրավորած թուրք քաղաքապետը պիտի պատասխան տա. պոլսահայ գործիչ Ես ՌԴ նախագահին պատմել եմ. Արաղչի Ռուբիոն Լավրովին է փոխանցել Ռուսաստանը պահանջում է Ռուսաստանը լո՞ւրջ է տրամադրված Թալիբները հույս ունեն Ռուսաստանի հետ լիարժեք հարաբերություններ զարգացնել Թրամփը ակնկալում է, որ այս շաբաթ Ռուսաստանից պատասխան կստանա Բաքուն շարունակում է յուրացնել Արցախի մշակութային ժառանգությունը՝ նշելով աղվանա-ուդիական գաղափարը Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա. Armlur.am Լեհաստանի իշխանությունն արգելել է Վրաստանի ուժային կառույցների ութ պաշտոնյաների մուտքը իր երկիր Եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ի փակ հանդիպում է խնդրել ԵՄ-ը հետաձգել է ռուսական գազի արգելքը. Reuters Լեհաստանի իշխանությունն արգելել է Վրաստանի ուժային կառույցների ութ պաշտոնյաների մուտքը իր երկիր Տիրան Խաչատրյանի գործը վկաների հարցաքննության փուլում է. նրանց թվում է Օնիկ Գասպարյանը ՌԴ-ն «Թալիբան»-ը հանել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից Նոր ցուցում չկա. Պեսկովը՝ Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածելու մորատորիումի մասին Եվրոպան չի կարող լուռ մնալ Ադրբեջանում հայ պատանդների նկատմամբ իրականացվող դատական սկանդալի հանդեպ. Ֆրանսիացի փաստաբաններ Հզոր մագնիսական փոթորիկն ավարտվեց Երկրի վրա ԱՄՆ-ն փորձում է կանխել բախումը Թուրքիայի ու Իսրայելի միջև. ամերիկացի պաշտոնյա Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Նիկոլը դրսի տերերի թելադրանքով Հայաստանն է դնում զոհասեղանին․ Անդրանիկ Թևանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 18-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 18-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 18-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 17-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am