Իրանի մերձավոր շրջապատը ճնշում է գործադրել Իրանի ղեկավարի վրա` ստիպելով ԱՄՆ-ի հետ բանակցել միջուկային զենքի շուրջ. NYT
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին իր շրջապատի կողմից ենթարկվել է ճնշման՝ համաձայնելու ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ սկսել միջուկային զենքի շուրջ, գրում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նախկինում նա մի քանի անգամ հրապարակայնորեն արգելվել էր շփվել ամերիկացիների հետ, սակայն Իրանում անձնական իշխանությունը պահպանելու սպառնալիքի մասին նախազգուշացումներից հետո նրան համոզեցին փոխել կարծիքը։ Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները հարցը քննարկել են մարտին կայացած փակ հանդիպման ժամանակ:
Շրջապատը զգուշացրել է Խամենեին, որ եթե բանակցություններ չտարվեն, կամ դրանք ձախողվեն, ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի վտանգը չափազանց մեծ կդառնա, և Իրանի միջուկային օբյեկտներին ռազմական հարվածներն անխուսափելի կլինեն: Ըստ Իրանի առաջնորդի մերձավորների՝ Թեհրանը ստիպված կլինի արձագանքել նման հարվածներից հետո, որոնք կարող են հանգեցնել լայնածավալ պատերազմի, և դա սպառնում է էլ ավելի մեծ տնտեսական խնդիրների, գործադուլների և բողոքի ցույցերի։ Պաշտոնյաները վախենում են, որ երկու ճակատով նման պայքարը էկզիստենցիալ վտանգ է ներկայացնում ռեժիմի համար։