Մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը. ուժեղ քամիներ են մոլեգնում
Չինաստանում կանխատեսվում են ուժեղ քամիներ և մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը հակառակ դեպքում քամին կտանի:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ նշելով, որ կանխատեսումը խոստանում է մինչև 150 կմ/ժ արագությամբ պոռթկումներ։
Նախազգուշացումը վերաբերում է երկրի հյուսիսային հատվածներին, որն ընդգրկում է Պեկինը։
Քամու պատճառով չեղարկվել են բազմաթիվ թռիչքներ, բոլոր հանրային միջոցառումները, այդ թվում՝ մարդանման ռոբոտների մասնակցությամբ կիսամարաթոնը։