Ադրբեջանը հակված է ագրեսիվ գործողությունների. Տաթևիկ Հայրապետյան

Քանի որ իշխանական քարոզչամեքենայի համաձայն «խաղաղության» գործընթացի խոչընդոտ ներկայացվում են Արցախի հայերը կամ Արցախի խնդրի մասին խոսողներն առհասարակ, որոշել եմ փոքր ինչ վիճակագրություն ներկայացնել՝ ցույց տալով, թե ինչպես է ՀՀ իշխանությունների կողմից ադրբեջանական պահանջների ընդունումը մեծացրել ագրեսայի վտանգը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Ինչպես միշտ ամեն ինչ փաստերով.

«Խաղաղության» պայմանագիր կոչվածի համաձայնեցման, ավելի ստույգ՝ Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանի ներկայացրած պահանջներն ընդունելու մասին լուրը Ալիևի մաքրազերծման հարցերով զբաղվող մեր ԱԳՆ-ն հայտնել էր մարտի 13-ին։ Այդ ժամանակ ես գրառման մեջ նշել է, որ սա ավելի ագրեսիվ ու վտանգավոր է դարձնելու Ադրբեջանին։ Հիմա ներկայացնեմ պարզ փաստեր։

Մարտի 13-ից առաջ՝ մարտի 5-ին, Ադրբեջանի ՊՆ-ն երկար ամիսների դադարից հետո առաջին անգամ տարածեց ապատեղեկատվություն, դրանից հետո կրկին լռություն էր։ ՀՀ իշխանությունները դրանից հետո համաձայնեցին Ադրբեջանի պահանջերին՝ իբր ագրեսիան զսպելու համար։ Մարտի 13-ից մինչ օրս Ադրբեջանի ՊՆ-ն հանդես է եկել 24 ապատեղեկատվական հաղորդագրությամբ, որոնցից 16-ը՝ մարտ ամսին, 8-ը՝ ապրիլ ամսին։

Ամենից շատ ապատեղեկատվական հաղորդագրություն՝ օրական 3 անգամ տարածել են այն օրերին (օրինակ՝ մարտի 16, մարտի 19), երբ Փաշինյանը հինգ րոպեն մեկ գրառում էր անում թղթի ստորագրման իր բուռն ցանկության մասին։ Ես այն ժամանակ էլ փաստերով գրել էի, որ այդ խոսակցությունը շարունակելու դեպքում Ալիևը գնալու է ագրեսիայի, որովհետև իրեն թուղթ պետք չի, իրեն պետք է Հայաստանի ոչնչացման ու կազմաքանդման գործընթացի շարունակություն, ինչի ապահողը Փաշինյանի թիմն է։ Երբ Փաշինյանը դադարեց խոսել այդ մասին, հաղորդագրությունների թիվը սահմանափակվեց հիմնականում օրական մեկ կամ երկու անգամով։ Հիմա գամ մեկ այլ դրվագի, ապատեղեկատվական բոլոր հաղորդագրություններում հայկական տեղանունների փոխարեն Ադրբեջանը կիրառում է այլ՝ իր քիմքին հաճո տեղանուններ, դրա մասին ոչ մի, բացարձակ ոչ մի քաղաքական գնահատական չի հնչում։ Մեկ այլ կարևոր դրվագ էլ՝ ապրիլի 7-ից սկսած վերջին 6 ապատեղեկատվական հաղորդագրության մեջ նշված է, որ «ադրբեջանական կողմը դիմել է համարժեք գործողությունների»։ Մինչ այդ նման նշում չէին անում։

Այս համատեքստում ես շարունակում եմ մնալ այն կարծիքի, որ Ադրբեջանը հակված է ագրեսիվ գործողությունների, բայց չի կարողանում դրա համար միջազգային ընկալում ապահովել, ուստի մի կողմից աշխատում է այդ ուղղությամբ, մյուս կողմից էլ՝ շարունակում կեղծ հաղորդագրություններ տարածել՝ բաց թողնելով ագրեսիայի գնալու պատուհանը իր համար ցանկացած հարմար պահի։ Իսկ այդ ամենը հնարավոր է կանխել բացառապես խելացի ու կազմակերպված աշխատանքով, բայց դա եթե ՀՀ-ում իշխանության ղեկին լիներ պետական շահը սպասարկող ուժ․․․»:

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Հայտարարվել է եղանակի վտանգավորության «դեղին» մակարդակ․ ՌԴ Ի՞նչ եղանակ կլինի վաղը 3 վիրավոր կա․ «Nissan»-ը բախվել է քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում Պայքարենք մեղքի դեմ, պայքարենք կյանքի ու արժանապատվության համար, պայքարենք մեր հավատքի և ինքնության համար. Արշակ սրբազան Բնական գազի համաձայնագիր՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև Մեր երկնքում հայտնաբերվել են ռուսական գրոհային անօդաչու սարքեր․ սա է Պուտինի իրական վերաբերմունը Զատկին. Զելենսկի Եվ, այնուամենայնիվ, այս ցինիկ ժամանակներն անցնելու են. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին Արամ Ա Հայրապետը կարևորել է հոգևոր ու ազգային երգերով փոքրիկների դաստիարակությունը Իսրայելը չի բացառում հարվածը Իրանի միջուկային օբյեկտներին՝ չնայած ԱՄՆ դիրքորոշմանը Ուկրաինայի հետ բնական պաշարների գործարքը կապ չունի ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հետ․ Պետդեպ Իրանը կշարունակի բանակցություններն ԱՄՆ-ի հետ այնքան ժամանակ, քանի դեռ դրանք կառուցողական է համարում. Էսմայիլ Բաղայի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից․ Բայրամով «Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին. «Հետք» Երկրաշարժ՝ Վրաստանում ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի գործընթացից դուրս գալու սպառնալիքներն ուղղված են Կիևին. Axios Երևանում «Nissan»-ը բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում Բորդյուրաշեն վարչական շրջանը հպարտորեն գովազդում է սեփական ձախողումները. Չախոյան Արթուր Դավթյանը նվաճել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթը Սա է իրական Կիրանցը. լրագրող Ռեգիոնում իրերի դրության և ուժերի հարաբերակցությայն տրանսֆորմացիայի դանդաղ միտումները բավականին նշմարելի են. քաղաքական վերլուծաբան Վանաձորում «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել Նիկոլի լարած թակարդը մի՛ ընկեք․ Արթուր Խաչատրյան Թերուսների հիմարությունները չեմ մեկնաբանում. Գագիկ Ղազինյանը` «թալանը վերադարձնելու» և ապօրինի գույքի մասով ՍԴ որոշման մասին. «Հրապարակ» Նիկոլի լարած թակարդը մի՛ ընկեք․ Արթուր Խաչատրյան Վլադիմիր Պուտինը Զատկի կապակցությամբ հրադադար է հայտարարել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 18-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 18-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 18-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 17-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am