Կիևը մտադիր է հակամարտության մեջ ներքաշել Հունգարիային և Սլովակիային. Օրբան
Ուկրաինան, համաձայնության գալով Եվրամիության հետ, դադարեցրել է ռուսական գազի տարանցումը իր տարածքով՝ Հունգարիային և Սլովակիային հակամարտության մեջ ներքաշելու համար։ Այս մասին ապրիլի 11-ին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նրա խոսքով, գազի մատակարարումն Արևելյան Հունգարիա գործնականում դադարեցվել է։
«Այս տարվա սկզբին ուկրաինացիները պայմանավորվեցին Բրյուսելի բյուրոկրատների հետ՝ փակելու իրենց տարածքով անցնող եվրոպական խոշոր գազատարը: Դրանով նրանք ցանկանում են ճնշում գործադրել սլովակների և մեզ վրա, որպեսզի մեզ ներքաշեն ուկրաինական հակամարտության մեջ»,- գրել է նա X սոցիալական ցանցում: