Պարոն Մարուքյան, դուք իրավունք չունեք խոսել արժեքներից, որոնք ՔՊ-ի կողմից տարիներ շարունակ ոտնահարվել են. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


«Այս օրերին ականատես եղանք մի շարք ակցիաների, որոնց նպատակն էր ներկայացնել այդ ակցիաները իրականացնող մարդկանց որպես մտահոգ քրիստոնյաներ՝ այն մարդկանց, որոնք տարիներ շարունակ գործել են մեղքեր, որոնք նույնիսկ գերազանցում են Տասը պատվիրանների տրամաբանությունը։ Ոմանք հագան «բարոյական մարդու» դիմակներ՝ փորձելով այս կամ այն կերպ ձեռք բերել քաղաքական «հայպ», մյուսները՝ համացանցում տարածված տեսակետները և բոլոր գրառումները, նույնիսկ մեր հետ կապ չունեցողները, վերագրեցին մեզ, իսկ որոշները՝ իբր առողջ քննարկման անվան տակ, հանդես եկան ակնհայտ կողմնապահ քննադատությամբ։ Իհարկե, չեմ ասում, որ չկային օբյեկտիվ և ադեկվատ կարծիքներ ու քննարկումներ, որոնք միշտ ողջունելի են։ Այս ամենը, ցավոք, մեզ համար նոր չէ։ Բայց կա մի երևույթ, որը մինչ այս չէր նկատվել՝ Էդմոն Մարուքյանը խոսում է Եկեղեցու և Սրբազանների իր աջակցության մասին։ Շատ լավ է, եթե որոշել եք ապաշխարել, մեղքերը քավելու կամ Եկեղեցու արժանի հետևորդ դառնալու քայլեր անել, բայց…

Պարոն Մարուքյան, իրո՞ք։ Իսկ որտե՞ղ էիք դուք, երբ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն պետականորեն իրականացնում էին արշավներ Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի դեմ։ Որտե՞ղ էիք, երբ Վեհափառին չէին թույլ տալիս բարձրանալ դեպի Սարդարապատի հուշահամալիր։


Ինչո՞ւ չէիք սատարում, ինչո՞ւ չէիք արտահայտվում։ Շատ պարզ՝ որովհետև դուք կանգնած էիք Նիկոլ Փաշինյանի կողքին, ուս ուսի տված, երբ հանձնում էին Ղազանչեցոցը, Կանաչ ժամը և մեր մյուս սրբավայրերը։

Ի՞նչ արած ունեք դուք մեր Եկեղեցու և հավատքի համար, որ այսօր ձեզ իրավունք եք վերապահում խոսել այդ արժեքների մասին։


Դուք եղել եք Նիկոլի և ՔՊ-ի կողքին և սատարել նրանց։ Իսկ այդ ուղին այսօր մեզ բերել է Արցախի կորստի, հոգևոր արժեզրկման և ազգային ինքնության խեղման եզրին։

Ի տարբերություն ձեզ և շատ շատերի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այն քաղաքական ուժն է, որը գործում է այլ ոճով՝ ոչ թե խոսքով, այլ գործով՝ աջակցելով համայնքներին, եկեղեցիներին, Սրբազաններին։

Երբ մենք Սրբազանների կողքին կանգնած էինք, նռնակների տակ կռիվ էինք տալիս,դուք այդ ժամանակ հեռուստացույցով դիտում էիք, թե ինչպես են հանձնում Կիրանցը։

Մենք գործում ենք՝ ոչ թե խոսում։

Երբ ձեզ տարիներ առաջ հարցնում էին՝ «Ի՞նչ եք արել այս երկրի համար», դուք պատասխանեցիք.

– Ես դասական քաղաքական գործիչ եմ, ինչ պետք է անեի։

Այս պատասխանը արդյո՞ք արդեն այն ժամանակ ենթադրում էր, որ շուտով կանգնելու էիք Նիկոլի կողքին՝ որպես հանցակից։

Եվ հիմա էլ խրատներ եք տալիս, խոսում եք արժեքներից, որոնց ո՛չ հավատացել եք, ո՛չ պաշտպանել։ Իսկ եթե պաշտպանել եք, ապա՝ միայն այն ժամանակ, երբ հարմար է եղել ձեր PR-ին։

Պարոն Մարուքյան, եթե դուք աշխատել եք Նիկոլ Փաշինյանի հետ, դուք կանգնել եք նրա կողքին՝ մասնակցելով հայությանը վնասող գործընթացներին, և իրավունք չունեք խոսել արժեքներից, որոնք ՔՊ-ի կողմից տարիներ շարունակ ոտնահարվել են։

Հ.Գ.
Եթե 2018-ին չմերժեիք Սերժ Սարգսյանին և չխաբեիք ժողովրդին կեղծ փրկության խոստումներով, այսօր Արցախը չէր լինելու Ադրբեջանի կազմում։ Այո՛, կլիներ թռիչք Երևան–Ստեփանակերտ ուղղությամբ։ Եվ մենք կլինեինք՝ ուղևորները»։

դիտվել է 211 անգամ
Լրահոս
Ռուբիոն Ռյուտեի հետ զրույցում հաստատել է Ուկրաինայում խաղաղության ջանքերից հրաժարվելու հնարավորությունը Նարիշկին. Արևմուտքը փորձում է օգնել հակակառավարական ուժերին Թրամփ. մենք ուղղակի կասենք՝ դուք հիմար եք, դուք հիմար եք, դուք սարսափելի մարդիկ եք Պուտինը ուղերձ է հղել Իրանի առաջնորդին Մեդվեդև. Ռուսաստանը արագ կլուծի ուկրաինական հակամարտությունը, եթե ԵՄ-ն և ԱՄՆ-ն «լվանան ձեռքերը» ՌԴ ԱԳՆ. Ուկրաինայում ՆԱՏՕ-ի կոնտինգենտը բացասական հետևանքներ կունենա Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Սոնա Աղեկյանին ավագանու մանդատից զրկելու որոշումը «AZ TV»-ով ՀՀ տարածքը հերթական անգամ ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետ Հարցն առավել հրատապ է և զգայուն, քանի որ խոսքը 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված զինվորի հոր մասին է. Արման Թաթոյան Ինչո՞ւ Խաչատուր Սուքիասյանը նույն՝ ներում խնդրողի տոնով չի շփվում լրագրողների հետ. Ժաննա Ալեքսանյան «Մայր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագիծը՝ տրանսպորտի թանկացումը կասեցնող ստացավ ԴՐԱԿԱՆ եզրակացություն. Գևորգ Ստեփանյան Չարիքի, նեռի գոյատևումը ստեղծողների ականջները երևում են կերպարանքների պոզերի արանքից․ Ղարամյան Կոտայքի մարզում տուգանային հրապարակ են տեղափոխվել հայտնի անձանց թանկարժեք, «գոլդ» համարանիշերով ավտոմեքենաներ Ռուսաստանն ու Ուկրաինան կփոխանակեն գերիներին Իշխանությունը վախենում է իրական ժողովրդավարությունից «Խաղաղության» ագռավը․ ադրբեջանցիները դեմ են տալիս Նիկոլ Փաշինյանին Պետք է օգնել Արսեն Թորոսյանին Խնածախում այս գիշեր ավելի ինտենսիվ կրակոցներ են լսվել Համոզված եղեք, որ Արցախը չի մեռնելու. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան Արարատ Միրզոյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը ստորագրի նույնիսկ Թուրքիայում Երեսփոխան Գռզոն կրկին ստում է. 44֊օրյա պատերազմի ժամանակ զոհվածների 1/4 արցախցի է Գարիկ Գալեյանն այժմ ապօրինի անազատության մեջ է․ հայտարարություն Զախարովան Զելենսկուն «արյունոտ ծաղրածու» է անվանել Արցախի իշխանությունները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը․ Սամվել Շահրամանյան ՌԴ-ում լրագրող Իրինա Բաբլոյանը ճանաչվել է օտարերկրյա գործակալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 18-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 18-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 18-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 17-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am