Չինաստանի հետ առևտրային պատերազմը լավ ավարտ կունենա. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի հետ առևտրային պատերազմը դրական համաձայնության կհանգեցնի։
«Կարծում եմ՝ դրանից ինչ-որ դրական բան դուրս կգա»,- լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը։
Թրամփի խոսքով՝ ինքը միշտ «ընդհանուր լեզու» է գտել Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ։
«Մենք լավ վիճակում ենք», - ընդգծել է Թրամփը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները կապի մեջ է շատ երկրների հետ։