Խիստ դատապարտելի է գիտության անվան տակ պատմության կեղծումն ու քաղաքական նպատակներով օգտագործումը. «Գեղարդ» հիմնադրամը բողոք է հղել Գրիգորյան համալսարանի ղեկավարությանը

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը բողոք-նամակ է հղել Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանի ղեկավարությանը՝ դատապարտելով 2025 թվականի ապրիլի 10-ին համալսարանում անցկացված աբեջանական քարոզչական բնույթի գիտաժողովը՝ «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով։

 Բողոք-նամակում հիմնադրամը խստորեն արտահայտել է իր մտահոգությունն ու անհանգստությունը՝ գիտության անվան տակ պատմության կեղծման և քաղաքական շահարկման փորձերի վերաբերյալ։ Հատուկ ընդգծվել է, որ գիտաժողովի խորագիրը մանիպուլատիվ է և աղավաղում է քրիստոնեության և հայկական մշակութային ժառանգությանպատմական պատկերը։

«Գեղարդ» հիմնադրամի նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.«Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանի հարգարժա՛ն կանցլեր, կարդինալ Ժոզե Տոլենտինու դե Մենդոնսա, Հարգարժա՛ն ռեկտոր Հայր Մարկ ԼյուիսՍույն թվականի ապրիլի 10-ին Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում Ադրբեջանը միջազգային գիտաժողով է կազմակերպել՝ «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով։


Խիստ դատապարտելի է գիտության անվան տակ պատմության կեղծումը, վերաշարադրումն ու քաղաքական նպատակներով օգտագործելը։

Գրիգորյան համալսարանում տեղի ունեցած գիտաժողովը, որը Սուրբ Աթոռում ֆինանսավորվել է Ադրբեջանի դեսպանության կողմից, անցկացվել է հենց այդ նպատակով։ Գիտաժողովի խորագիրը մանիպուլատիվ է և թյուր պատկերացում է ստեղծում, թե ներկայիս Ադրբեջանը քրիստոնեական հնագույն բազմադարյան պատմություն ունեցող երկիր է։ Համոզված ենք, որ և՛ համալսարանն ու հյուրընկալող կողմը, և՛ մասնակիցները հրաշալի գիտակցել են գիտաժողովի խորագրի խնդրահարույց լինելը։

Ակնհայտ է, որ «Քրիստոնեությունը Ադրբեջանում» կեղծ խորագրի ներքո ներկայացված է Աղվանքում, Արցախում, Նախիջևանում քրիստոնեության բազմադարյան պատմությունը։ Վստահ ենք, որ թե՛ դուք՝ որպես գիտնական, և թե՛ գիտաժողովի մասնակիցները, քաջատեղյակ եք, որ Աղվանքի, Արցախի և Նախիջևանի քրիստոնեական՝ հայկական ու աղվանական ժառանգությունը ոչ մի առնչություն չունի Ադրբեջան պետության հետ։

Հռետորական հարց է առաջանում՝ արդյոք պահպանվել է գիտական էթիկան և բարոյականությունը՝ գիտաժողովի ընթացքում Ադրբեջանում քրիստոնեական ժառանգության, հայկական եկեղեցիների ոչնչացման և դրանց «աղվանականացման» մասին գոնե մեկ զեկույց բարձրաձայնելու առումով։ Տարակուսելի է նաև, որ գիտաժողովում որևէ զեկույց չի հնչել տարածաշրջանում պետական մակարդակով առաջինը քրիստոնեություն (301 թ․) ընդունած ժողովրդի՝ հայերի և Հայաստանի մասին։

Նշված գիտաժողովը պատմությունը քաղաքական նպատակներով շահարկելու, այն որպես զենք օգտագործելու ադրբեջանական քաղաքականության հերթական դրսևորումն է։ Ադրբեջանի կողմից պատմությունը՝ որպես զենք օգտագործելու երևույթը նոր չէ։ Դրա նպատակն է լեգիտիմացնել իր՝ տարածաշրջանում ագրեսիվ նկրտումները, ծառայեցնել այն քաղաքական, ռազմական շահերին։

Փաստ է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական ճանապարհով հայաթափեց Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղը), իսկ այժմ շարունակում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու յուրացումը։ Այս մասին են վկայում ոչ միայն միջազգային տարբեր կազմակերպություններ, պետություններ, այլև՝ արբանյակային լուսանկարներ ու համացանցում տարածված տեսանյութեր։ Տեղեկատվական դաշտը լի է ադրբեջանական ղեկավարության ելույթներով, որոնցում բացահայտ սպառնալիքներ են հնչեցվում Հայաստանի Հանրապետության և հայերի հասցեին։

Ադրբեջանի ղեկավարը սպառնում է պատերազմով, բացահայտ հավակնություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։

Ադրբեջանական պատմագրությունն ու քարոզչությունը, չնայած բազմաթիվ սկզբնաղբյուրային տվյալներին ու վկայություններին, կեղծում է տարածաշրջանի պատմությունը՝ փորձելով Ղարաբաղի տարածքը զրկել պատմական հայկական ներկայությունից։ Անհիմն կերպով ադրբեջանական գիտական շրջանակները պնդում են, որ հայերը Ղարաբաղում հայտնվել են միայն 19-րդ դարի սկզբին, իսկ հուշարձանների վրա հայերեն արձանագրություններն ավելացվել են 19-20-րդ դարերում։

Այն, որ հեղինակավոր համալսարանի հարթակն օգտագործվել է հակահայկական ելույթների և պատմության աղավաղման համար, վկայում են մասնակիցների ելույթները։

Քաղաքագետ Ֆուադ Ախունդովը պատմական կեղծարարություններով լի իր ելույթում նշել է․ «Հայաստանը ոչնչացրել է Ադրբեջանի քրիստոնեական քաղաքակրթությանը պատկանող աղվանական եկեղեցիները», «հայերը ոչնչացրել են Ղարաբաղի տարածքում գտնվող աղվանական հուշարձանները և փորձեր են արել հայացնել դրանք», «Հայաստանը, վտարելով ադրբեջանական բնակչությանն իր պատմական հողերից, ոչնչացրել է Ադրբեջանի պատմական ժառանգությունը, փոխել ու հայացրել է տեղանունները, աղվանական եկեղեցիների ճարտարապետությունը»։ Գիտաժողովի բացումն օգտագործվել է «ադրբեջանական բազմամշակութայնության» թեզն առաջ տանելու և Հայաստանի հասցեին կեղծ մեղադրանքներ հնչեցնելու համար։

Ցավալի է, որ գիտաժողովին համաձայնել են մասնակցել ոլորտի հայտնի հետազոտողներ ևս՝ Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Յոստ Գիպերտը և Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոցի (Փարիզ) Կովկասի լեզուների և բանասիրության բաժնի դոկտոր Ժիլ Օտյեն, ովքեր քաջածանոթ են տարածաշրջանի պատմությանն ու մշակույթին։ Հուսով ենք, որ նրանք իրենց գիտական հեղինակությունն օգտագործել են ճշմարտությունը ներկայացնելու և հնչած կեղծ թեզերը հերքելու նպատակով։

Համալսարանի հարգելի՛ ղեկավարություն, Ադրբեջանը հսկայական ֆինանսական միջոցներ է հատկացնում տարբեր երկրներում նման գիտաժողովներ, գրքերի շնորհանդեսներ անցկացնելու և իր քարոզչական թեզերն առաջ տանելու համար։Լիահույս ենք, որ Ձեր ղեկավարած համալսարանն ավելի բծախնդիր կգտնվի և հետայսու թույլ չի տա իր բարձր ամբիոնն օգտագործել Ադրբեջանի կողմից պատմության կեղծարարության տարածման, ագրեսիվ քաղաքականության առաջմղման և հայկական, քրիստոնեական հետքը ջնջելու նպատակով։ Հարկ ենք համարում նշել, որ նշված գիտաժողովի դահլիճում Ադրբեջանի դրոշի կողքին տեղադրվել է նաև Վատիկանի դրոշը՝ դրանով իսկ փորձելով առավել մեծ կշիռ ու հեղինակություն հաղորդել միջոցառմանը»:

դիտվել է 183 անգամ
Լրահոս
Ռուբիոն Ռյուտեի հետ զրույցում հաստատել է Ուկրաինայում խաղաղության ջանքերից հրաժարվելու հնարավորությունը Նարիշկին. Արևմուտքը փորձում է օգնել հակակառավարական ուժերին Թրամփ. մենք ուղղակի կասենք՝ դուք հիմար եք, դուք հիմար եք, դուք սարսափելի մարդիկ եք Պուտինը ուղերձ է հղել Իրանի առաջնորդին Մեդվեդև. Ռուսաստանը արագ կլուծի ուկրաինական հակամարտությունը, եթե ԵՄ-ն և ԱՄՆ-ն «լվանան ձեռքերը» ՌԴ ԱԳՆ. Ուկրաինայում ՆԱՏՕ-ի կոնտինգենտը բացասական հետևանքներ կունենա Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Սոնա Աղեկյանին ավագանու մանդատից զրկելու որոշումը «AZ TV»-ով ՀՀ տարածքը հերթական անգամ ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետ Հարցն առավել հրատապ է և զգայուն, քանի որ խոսքը 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված զինվորի հոր մասին է. Արման Թաթոյան Ինչո՞ւ Խաչատուր Սուքիասյանը նույն՝ ներում խնդրողի տոնով չի շփվում լրագրողների հետ. Ժաննա Ալեքսանյան «Մայր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագիծը՝ տրանսպորտի թանկացումը կասեցնող ստացավ ԴՐԱԿԱՆ եզրակացություն. Գևորգ Ստեփանյան Չարիքի, նեռի գոյատևումը ստեղծողների ականջները երևում են կերպարանքների պոզերի արանքից․ Ղարամյան Կոտայքի մարզում տուգանային հրապարակ են տեղափոխվել հայտնի անձանց թանկարժեք, «գոլդ» համարանիշերով ավտոմեքենաներ Ռուսաստանն ու Ուկրաինան կփոխանակեն գերիներին Իշխանությունը վախենում է իրական ժողովրդավարությունից «Խաղաղության» ագռավը․ ադրբեջանցիները դեմ են տալիս Նիկոլ Փաշինյանին Պետք է օգնել Արսեն Թորոսյանին Խնածախում այս գիշեր ավելի ինտենսիվ կրակոցներ են լսվել Համոզված եղեք, որ Արցախը չի մեռնելու. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան Արարատ Միրզոյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը ստորագրի նույնիսկ Թուրքիայում Երեսփոխան Գռզոն կրկին ստում է. 44֊օրյա պատերազմի ժամանակ զոհվածների 1/4 արցախցի է Գարիկ Գալեյանն այժմ ապօրինի անազատության մեջ է․ հայտարարություն Զախարովան Զելենսկուն «արյունոտ ծաղրածու» է անվանել Արցախի իշխանությունները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը․ Սամվել Շահրամանյան ՌԴ-ում լրագրող Իրինա Բաբլոյանը ճանաչվել է օտարերկրյա գործակալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 18-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 18-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 18-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 17-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am