«Ի՞նչ կապ ունի Արցախի հայկական եկեղեցիները ոչնչացնող Ադրբեջանը քրիստոնեության հետ՝ միջնադարում»․ Արցախի Թեմական խորհուրդը դատապարտում է Հռոմում անցկացված հակահայկական կեղծ գիտաժողովը

Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում ընթացել է «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովը, որը մեծ աղմուկ է բարձրացրել հայագետների, պատմագետների և, առհասարակ, մտահոգ հանրության շրջանում։ Գիտաժողովի ժամանակ աղվանական են ներկայացվել հատկապես հայկական հուշարձանները, եկեղեցիները, վանական համալիրները, այդ թվում՝ Ամարասը, Գանաձասարը, Դադիվանքը և այլն։

Թեմայի շուրջ Yerkir.am-ը զրուցել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմանական խորհրդի ատենապետ, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանի հետ։ Նա տարօրինակ է համարել գիտաժողովի խորագիրը՝ հարցադրելով, թե ի՞նչ կապ ունի Ադրբեջան պետությունը քրիստոնեության հետ միջնադարում։

«Դրանք այն կեղծ թեզերն են, որոնք շրջանառության մեջ են դրվել 1960-ական թվականներին, այսպես կոչված, ադրբեջանական ժողովրդի ծագման աղվանական կոնցեպցիայով, երբ Կովկասյան Աղվանքի էթնիկ խմբերը համարվեցին ադրբեջանական ժողովրդի նախնիները, և այդ ամենը տարածվեց նաև Կուրի աջ ափի մշակութային ժառանգության վրա: Այսինքն, պատմական Հայաստանի Մեծ Հայքի Արցախ, Ուտիք, Սյունիք և Վասպուրականի Նախիջևան գավառները համարվեցին աղվանական, արդյունքում՝ այնտեղ գտնվող ողջ մշակութային ժառանգությունը համարվեց աղվանական։ Սա այդ քաղաքականության շարունակությունն է, որն ավելի մեծ թափ է ստացել Արցախի հայաթափումից և ամբողջական զավթումից հետո»,- ասել է Լեռնիկ Հովհաննսիայնը։

Նա ցավով է նկատել, որ այդ ամենը տեղի է ունենում հենց Վատիկանում։ Նրա խոսքով՝ ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Ադրբեջանն ուդիական համայնքին օգտագործում է հակահայկական իր քաղաքականության մեջ և նույնիսկ պետական մակարդակով ֆինանսավորում է։

«Ասեմ նաև․ երբ նայում ենք գիտաժողովի մասնակիցների ցանկը, Այսրկովկասի պատմության, մշակույթի, ազգագրության, հնագիտական խնդիրներով զբաղվող որևէ լուրջ գիտնականի անուն չկա, մասնակցություն չեն ունեցել, իսկ օտարերկրյա մասնագետների մեծ մասն էլ, որոնք ելույթ են ունեցել, խոսել են ընդհանուր դավանաբանական, միջմշակութային կապերի մասին։ Այսինքն, ադրբեջանական կեղծ այդ թեզը միայն ու միայն առաջ են տարել իրենք, ադրբեջանցի, այսպես կոչված, մասնագետները և մեկ էլ՝ ուդիական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլը՝ որդու հետ միասին։ Սա է իրականությունը և, բնականաբար, Ադրբեջանը փորձում է հերթական անգամ, նաև օգտագործելով օտարերկրյա մասնագետներին, ցույց տալ իր հավակնությունները Կուրի աջափնյա մշակութային ողջ ժառանգության նկատմամբ»,- փաստել է Արցախի թեմի թեմանական խորհրդի ատենապետը՝ հավելելով՝ Ադրբեջանում քրիստոնեության ի՞նչ հանդուրժողականության մասին է խոսքը, երբ Արցախի Հանրապետության տարածքում այսօր ոչնչացվում են ոչ միայն նոր կառուցված եկեղեցիներ, այլև հին՝ 19-րդ դարում կառուցվածը, երբ ամբողջ միջնադարյան մեր վիմագիր արձանագրությունները սպառնալիքի տակ են։

«Ի՞նչ ընդհանուր կրոնական հանդուրժողականության մասին է խոսքը․․․ Այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում Վատիկանում, կարծում եմ, համապատասխան կառույցները պետք է հետևություն անեն։ Փաստացի, այդ գիտաժողովը Ադրբեջանի հիբրիդային պատերազմի երևույթներից մեկն է, երբ ցանկանում են միջազգային գիտական հանրույթն օգտագործել իրենց հակահայկական քաղաքականության մեջ»,-նշել է Լեռնիկ Հովհաննիսյանը։

«Նաև ՀԱԵ Արցախի թեմի Թեմական խորհրդի անունից դատապարտում ենք այս երևույթը: Դատապարտելի է նաև օտարերկրյա այն մասնագետների մասնակցությունը, որոնք լեգիտիմացնում են Ադրբեջանի այն կեղծարար քաղաքականությունը, որը տարվում է տարիներ շարունակ, և միջազգային հանրությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում այս ամենին։ Մենք նաև հայտարարում ենք, որ այսօր Արցախում կատարվում է մշակութային ցեղասպանություն, և աշխարհը կրկին լուռ է: Այդ նույն քրիստոնեական հոգևոր-մշակութային ժառանգությունը, որը դարերով ստեղծվել է և պահպանվել է Արցախում, այսօր գտնվում է ոչնչացման, յուրացման վտանգի տակ: Այս ամենն ուղղակի զայրույթ է առաջացնում և, կարծում եմ, որ ահա այսպիսի կեղծ օրակարգերով Ադրբեջանը ցանկանում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել այն վանդալիզմի և մշակութային ցեղասպանության քաղաքականությունից, որն այսօր վարում է Արցախում»,- եզրափակել է Լեռնիկ Հովհաննիսյանը։

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Ռուբիոն Ռյուտեի հետ զրույցում հաստատել է Ուկրաինայում խաղաղության ջանքերից հրաժարվելու հնարավորությունը Նարիշկին. Արևմուտքը փորձում է օգնել հակակառավարական ուժերին Թրամփ. մենք ուղղակի կասենք՝ դուք հիմար եք, դուք հիմար եք, դուք սարսափելի մարդիկ եք Պուտինը ուղերձ է հղել Իրանի առաջնորդին Մեդվեդև. Ռուսաստանը արագ կլուծի ուկրաինական հակամարտությունը, եթե ԵՄ-ն և ԱՄՆ-ն «լվանան ձեռքերը» ՌԴ ԱԳՆ. Ուկրաինայում ՆԱՏՕ-ի կոնտինգենտը բացասական հետևանքներ կունենա Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Սոնա Աղեկյանին ավագանու մանդատից զրկելու որոշումը «AZ TV»-ով ՀՀ տարածքը հերթական անգամ ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետ Հարցն առավել հրատապ է և զգայուն, քանի որ խոսքը 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված զինվորի հոր մասին է. Արման Թաթոյան Ինչո՞ւ Խաչատուր Սուքիասյանը նույն՝ ներում խնդրողի տոնով չի շփվում լրագրողների հետ. Ժաննա Ալեքսանյան «Մայր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագիծը՝ տրանսպորտի թանկացումը կասեցնող ստացավ ԴՐԱԿԱՆ եզրակացություն. Գևորգ Ստեփանյան Չարիքի, նեռի գոյատևումը ստեղծողների ականջները երևում են կերպարանքների պոզերի արանքից․ Ղարամյան Կոտայքի մարզում տուգանային հրապարակ են տեղափոխվել հայտնի անձանց թանկարժեք, «գոլդ» համարանիշերով ավտոմեքենաներ Ռուսաստանն ու Ուկրաինան կփոխանակեն գերիներին Իշխանությունը վախենում է իրական ժողովրդավարությունից «Խաղաղության» ագռավը․ ադրբեջանցիները դեմ են տալիս Նիկոլ Փաշինյանին Պետք է օգնել Արսեն Թորոսյանին Խնածախում այս գիշեր ավելի ինտենսիվ կրակոցներ են լսվել Համոզված եղեք, որ Արցախը չի մեռնելու. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան Արարատ Միրզոյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը ստորագրի նույնիսկ Թուրքիայում Երեսփոխան Գռզոն կրկին ստում է. 44֊օրյա պատերազմի ժամանակ զոհվածների 1/4 արցախցի է Գարիկ Գալեյանն այժմ ապօրինի անազատության մեջ է․ հայտարարություն Զախարովան Զելենսկուն «արյունոտ ծաղրածու» է անվանել Արցախի իշխանությունները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը․ Սամվել Շահրամանյան ՌԴ-ում լրագրող Իրինա Բաբլոյանը ճանաչվել է օտարերկրյա գործակալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 18-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 18-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 18-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 17-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am