Թրամփն աշխարհին ցույց է տվել իր խոցելիությունը՝ դադարեցնելով մաքսատուրքերը. NYT
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցույց է տվել աշխարհին և հատկապես Չինաստանին, որ ունի «ցավոտ կետ», որը կարող է օգտագործվել իր սանձազերծած առևտրային պատերազմում։
Ինչպես գրում է ամերիկյան The New York Times հրատարակությունը, Սպիտակ տան ներկայիս ղեկավարն ակնհայտ թուլություն է դրսևորել՝ որոշելով կասեցնել լայնածավալ մաքսատուրքերը առևտրային գործընկերների ճնշող մեծամասնության նկատմամբ։
Հոդվածում ընդգծվում է, որ Թրամփի գործողությունները կարելի է մեկնաբանել որպես անպատրաստություն՝ իրական տնտեսական դժվարությունների գնով հասնելու իր նպատակներին։
Հոդվածի հեղինակները կարծում են, որ Պեկինը սա կընկալի՝ որպես խոցելիություն։ Հատկապես հաշվի առնելով, որ Չինաստանն ինքն ունի իր քաղաքականությունը միանձնյա վարելու երկար պատմություն՝ անկախ հետևանքներից: