Մինչև վերջին ուկրաինացին պատերազմելու նարատիվը դարձել է եվրոպական քաղաքական օրակարգի մաս․ Գարիկ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ Բրյուսելում գումարվել է եվրոպական երկրների պաշտպանության նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մեծ համաժողով: Ուկրաինայի ռազմական կարիքների համար որոշվել է կազմակերպել 22 միլիարդ դոլարի ծավալով մատակարարումներ: Հակասական իրավիճակի ենք ականատես: Մի կողմից՝ Թրամփի վարչակարգը շատ ակտիվ բանակցային գործընթացի մեջ է պատերազմը օր առաջ կանգնեցնելու համար, իսկ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն անընդհատ խրախուսում են Զելենսկուն: Փաստորեն մինչև վերջին ուկրաինացին պատերազմելու նարատիվը դարձել է եվրոպական քաղաքական օրակարգի մաս»: