ՌԴ-ում հայտարարել են՝ ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային խաղաղություն պարտադրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին դժվար կլինի Ուկրաինայում օգտակար հանածոների արդյունահանում սկսել ռազմական գործողությունների պայմաններում, ուստի ամերիկյան իշխանությունները կարող են ստիպել Կիևին համաձայնել Մոսկվայի հետ խաղաղության: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Խերսոնի մարզի նահանգապետ Վլադիմիր Սալդոն, գրում է Gazeta-ն։
Պաշտոնյայի կարծիքով՝ Թրամփը մինչև վերջ «ճնշում» է գործադրելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու վրա՝ օգտակար հանածոների վերահսկման վերաբերյալ «գաղութային պայմանագիր» կնքելու համար։
ԱՄՆ վարչակազմը Ուկրաինայի հետ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի նախագծում ներառել է Եվրոպա գնացող «Գազպրոմի» խողովակաշարի Ուկրաինական հատվածի նկատմամբ վերահսկողությունը փոխանցելու պահանջը: