Ջրհեղեղից գրեթե մեկ տարի անց վնասված կամուրջները չեն վերականգնվել, Դիլիջան-Իջևան ճանապարհի եզրի քանդված հատվածները չեն նորոգվել․ Սարգսյան

Ջրհեղեղից գրեթե մեկ տարի անց վնասված կամուրջները չեն վերականգնվել, Դիլիջան-Իջևան ճանապարհի եզրի քանդված հատվածները չեն նորոգվել։ Այս մասին հայտնում է լրագրող Ոսկան Սարգսյանը։

«2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղից վնասվեցին, շահագործումից դուրս եկան մի շարք կամուջներ, միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի շատ տեղերում քանդվեց ճանապարհի եզրը։ Գրեթե մեկ տարի է անցել, ջրհեղեղից վնասված կամուրջները չեն վերականգնվել, Դիլիջան-Իջևան հատվածում, միայն մի տեղ՝ Դիլիջան քաղաքի հյուսիսային ծայրին գտնվող «Գետափ» ռեստորանի մոտ է ճանապարհի եզրի քանդված հատվածը վերականգնվել, հենապատ սարքվել, մնացած հատվածները դեռ սպասում են վերականգնման։ Ջրհեղեղից տուժած բնակիչների մի մասին է պետբյուջեից ֆինանսական աջակցություն ցուցաբերվել։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել՝ 2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղից Տավուշի մարզի պետական, համայնքային և մասնավոր սեկտորները ֆինանսական ինչքա՞ն վնասներ են կրել, ապրիլի 3-ի դրությամբ պետբյուջեից ընդհանուր որքա՞ն գումար է տրամադրվել հեղեղից տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Մարզպետարանից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզում 2024թ․ մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված Դեբեդ և Աղստև գետերի վարարման հետևանքով պատճառված վնասները ուսումնասիրվել և արձանագրվել են արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող համայնքային հանձնաժողովների կողմից, որոնց վերաբերյալ ակտերը ներկայացվել են մարզային հանձնաժողովի քննարկմանը՝ եզրակացություն տալու նպատակով: Նշված ակտերը մարզային հանձնաժողովի եզրակացությամբ ներկայացվել են ՆԳՆ՝ հանրապետական հանձնաժողովի քննարկմանը։

Մարզային և համայնքային հանձնաժողովների ձևավորման մասին տեղեկատվությունը ներկայացվում է կից էլեկտրոնային նյութով։ Հանձնաժողովներն իրենց գործառույթները իրականացրել են առաջնորդվելով ՀՀ կառավարության «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման կարգը հաստատելու մասին» 10 նոյեմբերի 2011 թվականի թիվ 1582-Ն որոշմամբ: Դիմումները ներկայացվել են համայնքներին։

Գյուղացիական տնտեսություններին, անհատական բնակելի տներին, ոչ բնակելի տարածքներին, ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին և տնտեսվարողներին պատճառված վնասների փոխհատուցման և ֆինանսական աջակցության հետ կապված հարցերը կարգավորվել են ՀՀ կառավարության 04․07․2024թ․ թիվ 1033-Լ, 04․07․2024թ․ թիվ 1043-Ն, 15․08․2024թ․ թիվ 1301-Լ, 15․08․2024թ․ թիվ 1298-Լ, 15․08․2024թ. թիվ 1264-Լ և 15․08․2024թ․ թիվ 1275-Ն որոշումներով հաստատված կարգերի համաձայն։

Աղետից հետո անմիջապես համայնքային հանձնաժողովների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մեծ վնաս է հասցվել պետական և համայնքային ենթակառուցվածքներին /կամուրջներ, ճանապարհներ, ոռոգման և խմելու ջրագծեր, հենապատեր/, գյուղատնտեսական հողատարածքներին, անհատական բնակելի տներին և ոչ բնակելի տարածքներին, ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև ՝տնտեսվարողներին: Վնասվել են - Խաշթառակ գյուղի կամուրջը, որի նախագծման աշխատանքները ընթացքի մեջ են, Այրումի կամուրջը՝ որտեղ առաջիկայում կտեղադրվի ժամանակավոր մետաղական կամուրջ և Այրումի հետիոտնային կամուրջը, որը կկառուցվի առաջիկայում Շվեցարիայի կառավարության աջակցությամբ։ ՀՀ կառավարության 26․09․2024թ․ թիվ 1539-Ն որոշմամբ՝ Դիլիջան քաղաքի Էմմա Ծատուրյան փողոցի սկզբնամասում հեղեղված հենապատի վերականգնման և Խաշթառակի ժամանակավոր կառուցման նպատակով հատկացվել է համապատասխանաբար 33․957 և 41․424 մլն․ դրամ գումար։ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 1800-Ն որոշմամբ Աղստև գետի խնդրահարույց հատվածների մաքրման և հակահեղեղային միջոցառումների իրականացման նպատակով հատկացվել է 70,0 մլն դրամ գումար։ Ըստ հանրապետական հանձնաժողովին ներկայացված ակտի՝ անհատական բնակելի տներին պատճառված ընդհանուր վնասի գումարը՝ վերանորոգման, առաջնային գույքի և բնակարանի գնման վկայագրի համար կազմել է՝ 89,702,900 դրամ։ Վնասվել է 32 տրանսպորտային միջոց, որից 29-ին տրվել է 32,9 մլն․ դրամ ֆինանսական աջակցություն։
Տուժել է 307 գյուղացիական տնտեսություն – Նոյեմբերյան համայնքում 292, Դիլիջան համայնքում՝ 15, որոնց փոխհատուցման նպատակով տրված գումարը կազմել է 48,665 մլն դրամ։ Վնասվել է 20,7 հազար ծառ, 278 թռչուն, 60 գլուխ խոզ ու խոճկոր, 74 մեղվափեթակ, 8 գլուխ մանր եղջ․ անասուն»»,- գրել է նա։

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am