Լոնդոնի Սաութհեմփթոն շրջանի թագավորական դատարանը Սևաստոպոլի նախկին նահանգապետ (2016-2019) և Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախկին փոխնախարար (2015-2016, 2019-2020) Դմիտրի Օվսյաննիկովին դատապարտել է երեք տարի 4 ամիս ազատազրկման՝ բրիտանական պատժամիջոցներից խուսափելու համար։ Այս մասին դատարանի դահլիճից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Ապրիլի 9-ին երդվյալ ատենակալները Օվսյաննիկովին մեղավոր են ճանաչել 2023 թվականի փետրվարից 2024 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում հակառուսական պատժամիջոցներից խուսափելու համար առաջադրված յոթ մեղադրանքներից վեցում։
Բացի այդ, դատարանը նախկին պաշտոնյայի եղբորը՝ գործարար Ալեքսեյ Օվսյաննիկովին դատապարտել է մեկ տարի 3 ամիս պայմանական ազատազրկման՝ պատժամիջոցի տակ գտնվող անձին սահմանափակող միջոցները շրջանցելուն աջակցելու մեղադրանքով։ Այս գործով մեղադրվում էր նաև նախկին նահանգապետի կինը՝ Եկատերինա Օվսյաննիկովան, որը երդվյալ ատենակալների կողմից անմեղ ճանաչվեց իրեն առաջադրված բոլոր չորս կետերով։
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը