Հայաստանն այսօր երկփեղկված է

Գյումրու ու Փարաքարի ընտրությունները եւ էլի շատ ու շատ այլ ցուցիչներ խոսում են այն մասին, որ Հայաստանն այսօր երկփեղկված է` կա վիրտուալ, սոցցանցային, հորինված Հայաստան եւ կա մի Հայաստան, որտեղ բոլորովին այլ տրամադրություններ ու իրավիճակ է տիրում, որտեղ շիտակ հարաբերություններ են եւ իրական կյանք կա: Վիրտուալ, ֆեյսբուքյան Հայաստանում ճղճիմ ու փոքրոգի քննարկումներ են, գզվռտոց, շոուներ, փիառ, ատելության խոսք, հային հայի դեմ հանելու, մի կտոր հացի համար իրար կոկորդ կրծելու, անհասցե ստատուսների ու իրար պախարակելու մթնոլորտ: Իսկ իրական Հայաստանում (չշփոթել` Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանի» հետ) առողջ, ստեղծարար մթնոլորտ է` միմյանց նկատմամբ հարգանքի, արցախցիների հանդեպ սիրո, հայրենիքի հանդեպ նվիրումի, թշնամու հանդեպ անհաշտ լինելու մթնոլորտ: Այս Հայաստանն ուզում է օր առաջ երկրում իշխանափոխություն անել, հասկանում է, թե որտեղից են գալիս մեր պետության դեմ ուղղված վտանգները եւ գիտի, թե որն է լուծումը: Այս Հայաստանում չեն սիրում կեղծիքն ու երեսպաշտությունը, չարությունն ու ինտրիգները: Այս Հայաստանում գիտակցում են, որ մենք բարդ իրավիճակում ենք հայտնվել, եւ մեզ իրական դաշնակիցներ են պետք, իսկ դարավոր թշնամին երբեք չի կարող դաշնակից լինել, հրաժարվել իր վաղեմի` Հայաստանը ոչնչացնելու, երազանքներից: Պարզ, աշխատող, արարող մարդիկ են այս Հայաստանում, որոնք եթե անգամ մտնում են Ֆեյսբուք, համացանցային այդ պղտոր ու հակամարդկային իրարանցմանը լուրջ չեն վերաբերվում: Գիտեն, որ սոցցանցերում գրված սրտաճմլիկ ստատուսներով չի որոշվելու մեր երկրի ճակատագիրը, ոչ էլ սոցցանցային պատերազմներում ենք հաղթելու թշնամուն, եւ անգամ ներընդդիմադիր շրջանակների պայքարի ճակատագիրն այստեղ չի որոշվելու: Եվ իշխանություն երկրում ձեւավորելու է, ապագա կառուցելու է այս իրական Հայաստանն ու իրական հայաստանցին:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան

դիտվել է 193 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am