Նոյեմբերի 24-ին Վանաձորի զորամասերից մեկում զինծառայողը հանկարծամահ է եղել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Վանաձորի ՊՆ N զորամասում զինծառայող է հանկարծամահ եղել: Սրտի կաթված է ստացել: Հանկարծամահ եղած զինծառայողը 36-ամյա Գառնիկ Պետրոսյանն է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Լոռու մարզի Շահումյան համայնքի ղեկավար Էդիկ Մանուկյանը ասաց, որ Գառնիկ Պետրոսյանն իրենց համայնքի բնակիչ է եղել:
«Նախկինում ոստիկանության ծառայող էր, այնուհետև տեղափոխվեց ՊՆ-ն, ծառայում էր որպես պայմանագրային զինծառայող: Դեպքը տեղի է ունեցել իր աշխատասենյակում, փրկել չի հաջողվել»,-ասաց համայնքապետը:
Նա նաև հավելեց, որ Գառնիկ Պետրոսյանն ամուսնացած է և երկու անչափահաս դուստր ունի:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը