«Գոյ» թատրոնը պահպանեց իր ինքնությունը․ դատարանը մերժեց իրավահաջորդ ճանաչելու փորձը. Սարգիս Արզումանյան

Թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել.

««ԳՈՅ» թատրոնը պահպանեց իր ինքնությունը․ դատարանը մերժեց իրավահաջորդ ճանաչելու փորձը:

Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Գ.Սունդուկյանի անվան ազգայի ակադեմիական թատրոնին «Գոյ» թատրոնի իրավահաջորդ ճանաչելու միջնորդությունը, նշանակում է՝ Գոյ թատրոնի իրավաբանական ինքնությունը պաշտպանված է, իսկ սա հիմք է տալիս խոսելու շատ ավելի խորքային հարցերի մասին:

Սունդուկյան թատրոնը փորձեց ճանաչվել Գոյ-ի իրավահաջորդը։ Այսինքն՝ փոխարինել մեզ։

Բայց դատարանն ասաց՝ ՈՉ։

Սա հստակ ասված «ՈՉ» է պետական այն մեխանիզմներին, որոնք փորձում են մշակույթը դարձնել փոխարինելի, վերացվող, առանց հիշողության։

Սա դատարանի ուղիղ արձագանքն է այն մտայնությանը, թե «մենք ենք ստեղծել, մենք էլ փակել ենք»։

Սա հաղթանակ է ոչ միայն «ԳՈՅ» թատրոնի, այլ նաև ողջ մշակութային համայնքի համար։

Ոչ մի կառուցվածք, ոչ մի շենք, ոչ մի բյուջե չի կարող լինել ստեղծված, ապրած, պայքարած արվեստի իրավահաջորդը։

ԳՈՅ-ը ո՛չ փոխանցվում է, ո՛չ էլ ժառանգվում։ ԳՈՅ-ը կա, որովհետև ՄԵՆՔ ենք։

Սա ոչ միայն իրավական հաղթանակ է։

Սա փաստարկ է մեր գոյության, մեր անցած ճանապարհի, մեր մաքառումների ու մերժումների մեջ ապրած արժանապատվության համար։

Սա որոշում է, որ ասում է՝ «Ձեր ստեղծածը ուրիշ ոչ ոք չի կարող իրեն վերագրել։ Ոչ հիմա։ Ոչ երբեք»։

Այս որոշումը փաստում է՝ ԳՈՅ թատրոնը իրավաբանական անձ է, ոչ թե բեմ, շենք կամ հաստիքների քանակ, նրա ստեղծագործական ու մշակութային ուղին չի կարող վերագրվել որևէ այլ կազմակերպության կամ պետական կառուցվածքի։

Սա նախադեպային որոշում է, որովհետև այն պաշտպանում է՝ ստեղծագործական ինքնությունը, մշակութային ժառանգության անխզելի շարունակականությունը, ու քաղաքացիական համառ պայքարի արժեքը։ Այո՛։ Սա ընդամենը մի միջնորդության մերժում է։ Բայց սա մի մեծ «ոչ» է այն պետական համակարգին, որն ուզում է մշակույթը տեսնել որպես լծակ՝ վերահսկման, լռեցման կամ հաշվեհարդարի։

Մենք՝ ոչ միայն «ԳՈՅ» թատրոնի անունն ենք պաշտպանում, այլև պաշտպանում ենք գաղափարը, որ ոչ մի թատրոն չպետք է դառնա «փակվող» կամ «փոխարինվող» ոմանց կամայական կամքի։

Պայքարը, սակայն, ավարտված չէ։ Դեռևս առջևում է գործի բովանդակային քննությունը։ Բայց այս վճիռը հստակ հիմք է տալիս ասելու՝ ԳՈՅ թատրոնը կա։ Եղել է։ Ու լինելու է։

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք շարունակաբար կանգնած են այս պայքարի կողքին»:

դիտվել է 223 անգամ
Լրահոս
Ինչպե՞ս է գերեվարվել Ռուբեն Վարդանյանը․ ի՞նչ է իրականում տեղի ունեցել կամրջի վրա․ Շահրամանյան (video) Պահանջում եմ արտաշիրիմում անել և փնտրել որդուս․ անհետ կորածի ծնողը՝ Կառավարության դիմաց (video) Արցախը եղել է, կա և կլինի՝ անկախ պատմությունը վերաշարադրելու փորձերից․ Վարդանյանի ուղերձը Բաքվից Կամո Վարդանյանը ևս եղել է Բաքվի ցուցակում․ Շահրամանյանը մանրամասներ է հայտնում (video) Անհնար է արցախցիների վերադարձի հարցը և ինչ-որ Արևմտյան Ադրբեջանի հարցը միևնույն հարթության մեջ դիտարկելը․ Շահրամանյան Դուք չեք կարող պետությունն ու եկեղեցին անասնաֆերմայի վերածել ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ` Փաստաբանի մասնագիտական գաղտնիքի և փաստաբանի ու վստահորդի միջև նամակագրության գաղտնիության խախտման վերաբերյալ Վարչապետին հավատարիմ եպիսկոպոսների այսօրվա հայտարարությունը Աճառյան–Ծարավ Աղբյուր խաչմերուկում բախվել են Kia-ն և Honda-ն․ վերջինս շրջվել է․ վարորդներից մեկը լքել է դեպքի վայրը Դեռևս ուշ չէ զղջալ և դարձի գալ, Մայր Աթոռի հոգևոր խորհրդի անդամի կոչը՝ 10-ը եպիսկոպոսներին Նիկոլը գործարկել է «խոզի շառ» օպերացիան Ադրբեջանը պատրաստվում էր գերի վերցնել նաև պաշտպանության նախկին նախարար Կամո Վարդանյանին․ Շահրամանյան «Ի սկզբանե եղել է 5 անձից կազմված ցուցակ». ինչպես են գերեվարվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Փաշինյանը Կճոյանին է պատրաստում իբրև Կաթողիկոսի տեղապահ Փաշինյանի սարսափելի պատասխանը՝ անհետ կորածի ծնողին (video) Սամվել Ալեքսանյանի «Ալեքս ընդ Հոլդինգը» արտոնություն ստացավ Երեկ մենք խայտառակ տեսարանի ականատես եղանք․ Փաշինյա՛ն, պիտի հանդիպես այս ծնողներին․ ակցիա (video) Մոտ մարզերի դպրոցների ու մանկապարտեզների վրա թիվ է դրված. պարտադիր պետք է լինեն Մայր Աթոռում Այն, ինչ տևական ժամանակ անոնսում էին Փաշինյանն ու իր իշխանական պլեադան․ այսօր նախատեսվում է առաջին ուղղակի գրոհը Մայր Աթոռ. Արմեն Հովասափյան #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Շարժվում ենք Մայր Աթոռ․ ի՞նչ է սպասվում 16։00-ին (video) Արցախ vs Պաղեստին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով Եկեղեցին գրավելու աղետի մասին․ ի՞նչ կարող է անել Վեհափառը․ Նաիրի Հոխիկյան (video) Շիրակի արժանապատիվ քահանաները կազմակերպեցին տեղի ՔՊ-ական ջոջերի քաղաքական հոգեհանգիստը «Ժողվարչապետը» ԵՄ–ի հովանու ներքո պատրաստվում է ընտրակեղծիքների
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am