Բուռն կրքեր «Լուսավորիչում»․ սպասում են Անահիտ Ավանեսյանին․ «Հրապարակ»

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում բուռն կրքեր են բորբոքվել, հիվանդանոցի տնօրեն Արման Հովակիմյանի ազատումից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փորձում է Հովակիմյանի ընկերուհուն՝ Երանուհի Սարգսյանին նշանակել աշխատակազմի ղեկավար, հատուկ հաստիք է բացվել երիտասարդ աղջնակի համար, որպեսզի «ռուլիտ» անեն հիվանդանոցում եւ հատկապես նոր ղեկավարին։ Արդեն հայտնի է, որ ԲԿ-ի նոր տնօրենի թեկնածուն ՔՊ–ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանն է, չնայած լուրեր կային որ ապրիլի 1-ով նրա հրամանը պետք է լինի, սակայն այն, կոլեկտիվի համար անհասկանալի պատճառներով ուշանում է։

Խոսակցություններ կան, որ նախարարը փորձում է իր վաղեմի ախոյանի ժամանումից առաջ «կարգի բերել» հիվանդանոցը, նաեւ՝ իր կադրերով ամրապնդել, որպեսզի Զեյնալյանը չկարողանա թպրտալ եւ դառնա կոլեկտիվի , ավելի կոնկրետ՝ Հովակիմյանի նեղ կռուգի կամակատարը։ Բանն այն է, որ չնայած Հովակիմյանը այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի ձեռամբ է յոթ տարի առաջ նշանակվել այդ յուղոտ պաշտոնին եւ ամսական 4 մլն դրամ աշխատավարձ ստացել, սակայն Թորոսյանի հեռանալուց հետո հարմարավետ տեղավորվել է Անահիտ Ավանեսյանի հովանու ներքո եւ դարձել նրա մտերիմը։ Հովակիմյանի ընկերուհին Երանուհի Սարգսյանն էլ զբաղեցրել է բավականին պատասխանատու պաշտոն, համակարգել է գնումների ոլորտը, հընթացս էլ փորձել է «ռուլիտ անել» հիվանդանոցը՝ արժանանալով բազմափորձ եւ հարուստ կենսագրություն ունեցող բժշկական համայնքի հակակրանքին։

Հիմա, երբ նրան դե ֆակտո են փորձում այդ դերում ամրապնդել՝ դարձնելով աշխատակազմի ղեկավար, համայնքը բունտ է անում, շատերը մինչեւ անգամ պատրաստվում են հեռանալ, եթե բժշկական համայնքի հետ կապ չունեցող աղջնակը նշանակվի ղեկավար պաշտոնում։ Մեզ պատմեցին, որ օրերս մինի ժողով է Երանուհին հրավիրել եւ միամտորեն խոստովանել, որ ոչ թե իրենք, այլ Նարեկ Զեյնալյանը պետք է համակերպվի իրենց։ Տեղեկացանք, որ այսօր՝ 11։00–ին նախարար Ավանեսյանը գնալու է հիվանդանոց հատուկ աղջկան վերակացու կարգելու համար, նրան սվիններով են սպասում եւ փորձելու են դեմն առնել։

Հ․Գ․ Առողջապահության նախարարությունից ուշացումով պատասխանեցին մեր հարցմանը՝ նախարարը գնալու՞ է նշված ԲԿ, ի՞նչ օրակարգով․

«Այո, տիկին նախարարը աշխատանքային այցով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է այցելել, անցյալ շաբաթ էլ էր այցելել, առաջիկայում էլ ենք այցելելու: Մարզային, երևանյան բժշկական կենտրոններ այցելելը, քննարկումներ ունենալը մեր աշխատանքի մի մասն է»:

դիտվել է 124 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am