Նորաստեղծ Հանրային խորհրդին պատրաստվում եմ հասցեագրել հինգ պաշտոնական նամակ․ Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․

«5 պաշտոնական նամակ՝ նորաստեղծ Հանրային խորհրդին

Սույնով հայտնում եմ, որ նորաստեղծ Հանրային խորհրդին պատրաստվում եմ հասցեագրել հինգ պաշտոնական նամակ՝ հետևյալ թեմաների շուրջ:

Գործող իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության պատմական իրողության ժխտում, ցեղասպանության զոհերի հիշատակի պղծում ու ծանրագույն հանցագործության միջազգային ճանաչման գործընթացի կասեցում:
Իշխանության ներկայացուցիչների կողմից Հայոց ցեղասպանության թանգարանում գողություններ կատարելու, հաստատության անվան տակ իրականացված փողերի լվացման, առանձնապես խոշոր չափի գումարների յուրացման, ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման դրվագների ուսումնասիրում՝ հաշվի առնելով այս դրվագներով հարուցած քրեական գործերի քննության արգելափակումը:
Գործող իշխանությունների կողմից իրականացվող հովանավորչության ու կոռուպցիոն բնույթի գործարքների արդյունքում որակյալ կրթություն ստանալու երեխաների իրավունքների կոպիտ խախտում, խոտանված ու անգրագետ դասագրքերի ներմուծում կրթական ոլորտ:
Գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատողների կողմից արտասահմանյան դրամաշնորհների միջոցով իրականացված հետազոտությունների արդյունքում ադրբեջանական հակահայ քարոզչությանը նպաստելու և ՀՀ անվտանգության համար սպառնալիք հանդիսացող «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի հիմնավորմանը նպաստելը:
ՀՑԹԻ նախկին տնօրեն Հարություն Մարությանի նախաձեռնությամբ իմ բնակության հասցեում գաղտնի տեսանկարահանումներ կամ մշտադիտարկում իրականացնելու, իմ սահմանադրական իրավունքների կոպիտ խախտման դրվագով իրավապահ մարմինների ու Մարդու իրավունքների պաշտպան գրասենյակի կողմից հետաքննություն չնախաձեռնելու փաստերի ուսումնասիրություն և ՀԽ դիրքորոշում այս ստոր գործելաոճի նկատմամբ:
Վերոնշյալ հարցերով հիմնական զեկուցող կարող է հանդես գալ Հանրային խորհրդի անդամ Ռուբեն Սաֆրաստյանը, հաշվի առնելով վերջինիս տեղեկացվածությունն ու առնչությունը վերոնշյալ թեմաներին:

Այս հարցերի բարձրաձայնումը նպատակ ունի ապահովել հանրային իրազեկվածությունը իրականացված ծանրագույն հանցագործությունների և հանրային գերակա շահի անտեսման ու ոտնահարման դրվագների շուրջ՝ բացառելով դրանց կոծկելու փորձերը:

Բոլոր գրությունների բովանդակությունները կհրապարակվեն բաց նամակի տեսքով»։

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am