Վատիկանա-ադրբեջանական այս խայտառակ «քեյսը» հերթական դրվագն է համեմատելու պետությունն ու չպետությունը, պետական մարդկանց ու փողոցային թափթփուկներին. Միհրան Հակոբյան

Երբ կար Հայաստանում պետություն, կային նաև այդ պետության կողքին ամուր կանգնած արտաքին ուժեր, դաշնակիցներ, համակարգեր, ճշմարտության և արդարության ջատագովներ: Ի վերջո՝ հայոց պետության, հավատքի, պատմության, դարդ ու ցավի հանդեպ հարգանք կար, տեղ-տեղ նաև վառ արտահայտված կարեկցանք կար, երևացող ու չերևացող աջակցություն կար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։

«Երբ հայերը պետություն ունեին, Հայրենիք էին ազատագրում ու պահում, աշխարհն էլ այդ փաստի, այդ անասանելի ջանքերի նկատմամբ հարգանք ուներ: Երբ պետություն կար, Վատիկանը պատմության մեջ առաջին անգամ Հայ Առաքելական Եկեղեցուն իրեն հավասար քույր եկեղեցի էր ճանաչում, Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման պատարագ էր կազմակերպում, Գրիգոր Նարեկացուն հռչակում էր «Հռոմի տիեզերական եկեղեցու վարդապետ» ու Վատիկանի բակում Նարեկացու արձանն էր տեղադրում, բացում էր Վատիկանի գաղտնի արխիվն ու 7 հատորով տպագրում Հայոց ցեղասպանության մասին նյութերը:

Այս ամենն օդից չէր ընկել: Այս ամենը կար, որովհետև հայերն ունեին պետություն և պետական գործիչներ, որոնց երկար և համառ դիվանագիտական աշխատանքի արդյունքում կար այն, ինչն իսկապես հպարտության առարկա էր՝ ներսում և դրսում: Բայց սա ինչպես ասում են՝ նախորդ կյանքում էր: 2018-ին հայերը «դուխով» և «լավ ա լինելու» գոռալով՝ մերժեցին պետությունն ու իշխանության բերեցին անկիրթ փողոցայինների:

7 տարվա չպետության գրանցած ողբերգական արդյունքների մասին չծավալվենք, ամեն ինչ պարզ է: Ուղղակի արձանագրենք, որ չպետության վարչապետի աթոռին սոսնձված Նիկոլն ու նրա ԱԳ նախարարը (սեփական նամուսը կոմբիկերի հետ լափած դեսպաններ կոչվող թափոնների հետ միասին) վիճակը հասցրել են այնտեղ, որ Ադրբեջան պետությունը Վատիկանի հոգևոր համալսարաններից մեկի հետ համատեղ «ավղանագետների միջազգային կոնֆերանս է» կազմակերպում հենց Վատիկանում, որտեղ պետք է «գիտականորեն ներկայացվի», որ հազարամյակներով Արցախում ստեղծվածն ու արարվածը ոչ թե հայերի, այլ աղվանների՝ «կովկասյան ալբանացիների» ժառանգությունն է: Պետք է քննարկվի, որ Գանձասարը, Ամարասն ու Դադիվանքը հայկական չեն:

Ըստ էության, Ադրբեջան պետությունը, փորձելով յուրացնել հայկական ժառանգությունը, իր խնդիրն է լուծում, իսկ Վատիկանին մեղադրելուց առաջ արձանագրենք, որ պատմության մեջ առաջին անգամ հենց վեցնոցն է Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում՝ ի լուր աշխարհի հայտարարելով նաև, որ հայկական չպետությունը հրաժարվում է ոչ միայն սեփական Հայրենիքից, այլև սեփական պատմությունից, ժառանգությունից ու ճշմարտությունից: Որովհետև եթե Ղարաբաղն Ադրբեջան է, ուրեմն Գանձասարն էլ ալբանական է: Ուստի Վատիկանը ցանկացած այլ միջազգային խաղացողի նման իրավունք ունի թքած ունենալ արժանապատվությունից հրաժարված Նիկոլի վրա ու հարաբերվել պետության հետ, ինչը և հաջողությամբ անում է: Հայերն իրավունք չունեն մարսել չպետությունը, ստորացումը, հայրենադավությունն ու վարչապետի աթոռին շպրտած ապրանքին և ուրիշներից պահանջել հարգանք և կամ՝ կարեկցանք: Այլ հարց, որ Վատիկանը հարաբերվում է մի պետության հետ, որը քրիստոնեական խաչքարադաշտ է ոչնչացրել, բայց սա այլ խոսակցության և բարոյական հարթության հետ կապված այլ գործողությունների թեմա է:

Երբ Վոլտերին ասում էին՝ «կյանքը բարդ բան է», նա միշտ հակադարձում էր՝ «համեմատ ինչի՞»: Վատիկանա-ադրբեջանական այս խայտառակ «քեյսը» հերթական դրվագն է համեմատելու պետությունն ու չպետությունը, պետական մարդկանց ու փողոցային թափթփուկներին: Եվ, եթե հայերն աշխարհից հարգանք, կարեկցանք և աջակցություն են ակնկալում, նախ և առաջ պետք է հարգեն իրենք իրենց, ուժ գտնեն իրենց մեջ ու պատմության աղբամանը նետեն չպետությունն ու դրա մարմնավորում նիկոլական ռեժիմը։

Հ.Գ. Տարիներ առաջ հրապարակված այս տեսանյութում Սուրբ Աթոռում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպանը պաշտոնին հրաժեշտ տալու առթիվ պատմում է Վատիկանում հայկական դիվանագիտության կատարած աշխատանքի մասին: Ինչ էինք, ինչ դարձանք, որտեղ էինք, ուր հասանք…»,- գրել է նա։

դիտվել է 185 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am