Մեր ժողովորդը շատ ծանր գին է վճարել, որ մի քանի հոգի՝ իրենց կապերով ու փողերով, հիմա էլ պատմության հաջորդ էջը սկսեն գրել մեր մասին

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.

«Փոփոխությունների համատարած հանրային պահանջը և դրանց չիրականացումը մի կողմից, և իշխանության ակնհայտ սպառվածությունը, անվտանգ ու կայուն զարգացում ապահովելու անկարողությունը մյուս կողմից, ցույց են տալիս մեր միակ ճիշտ ճանապարհը. պետք է ավարտել 3 խմբակցության քաղաքական իրականությունը Հայաստանում։

Մեր երկրին պետք է, պայմանական ասած, 4-րդ խմբակցությունը, որը նոր ալիքն է, նոր միավորներ, նոր ասելիք, և որի առաքելությունն է՝ գնալ դեպի ներքին համերաշխություն, Հայաստանի հետպատերազմյան վերականգնում։ Հայաստանը պետք է գտնի իր ներսում և արտաքին աշխարհի հետ խոսելու նոր բանաձևեր։ Դա կարող է անել բացառապես նոր քաղաքական իշխանությունը։ Առաջ գնալու համար Հայաստանին պետք է նոր միտք, իսկ դա կարող է անել նոր քաղաքական իրականությունը։

Հայաստանում կա փոփոխությունների ահռելի պահանջ, առայժմ՝ իռացիոնալ, հանրային դաշտում կա նոր միտք և նոր արժեքներ գեներացնող գործիչների իսկապես լավ անվանացանկ։ Մարզերում ձևավորվում է նոր մարզային էլիտա՝ աճող հեղինակությամբ։ Դա քաղաքական դաշտի առողջացման կարևորագույն նախադրյալներից է։

Հայաստանը պարտության ճիրաններից հանելու և ճիշտ Հայաստան կառուցելու հիմքերը դնելու համար արդեն բավականին արագ տեմպերով ձևավորվում են այդ կարևոր նախադրյալները։ Սա հենց այսպես կոչված 4-րդ խմբակցության ձևավորումն է, որպես հենք՝ նոր, սոլիդ իշխանության։

Սա կարևոր է նաև այս իշխանության հեռացումն առավելագույնս անվտանգ անելու համար։ Սա մի իշխանություն է, որն իր հեռանալու փուլում ի վիճակի է երկրի վզին ծայրահեղ ռիսկեր փաթաթելու։ Վերջերս մի տեղ կարդացի շատ դիպուկ բնորոշում. նրանց լոզունգն է ոչ թե՝ մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ, այլ՝ մեզնից հետո՝ պարտադիր ջրհեղեղ։ Պիտի անպայման հաշվի առնենք, որ այս քաղաքական խումբն ապրում է այլ հոգեվիճակում, այլ, արդեն սեփական «կրթական համակարգում», և իրենց անխուսափելի հեռացման մասին ունեն իրենց սպեցիֆիկ պատկերացումները։

4-րդ խմբակցություն ասելով՝ ես նկատի ունեմ քաղաքական իրականության ֆունդամենտալ փոփոխությունը։ Հատուկ շեշտենք, որ այսօրվա խորհրդարանական ռեսուրսի մի մասը կարող է և պետք է ունենա դերակատարում՝ նոր իշխանության ձևավորման հարցում։

Եթե չգնանք այս ճանապարհով, եթե էլի չգեներացնենք պետական մտածողության տարրական պաշար, երկիրը տանելու ենք մասնատման։

Գյումրին ցույց տվեց մի խիստ մտահոգիչ փաստ՝ անձերի, ընտանիքների, կլանների դոմինացիան քաղաքական ինստիտուտների հանդեպ։ Սա շատ հետադիմական համակարգ է, որը չի բերելու երկրի ստրատեգիական զարգացմանը։

Հետնիկոլական Հայաստանը (նույնիսկ անցումային փուլը, որն արդեն սկսված է) պահանջում է լուրջ քաղաքական միտք, լուրջ պատկերացումներ՝ առաջ գնալու համար։ Երկրին պետք է թարմ օդ, նոր գաղափարներ, նոր կանոններ, նոր բարքեր… Այս ամենը գալու է արխայիկ միավորների՞ց, խոշոր ընտանիքների՞ց, տարբեր պատմություններով զոդված կլանների՞ց։ Իհարկե ոչ։

Մեր ժողովորդը շատ ծանր գին է վճարել, որ մի քանի հոգի՝ իրենց կապերով ու փողերով, հիմա էլ պատմության հաջորդ էջը սկսեն գրել մեր մասին։

Հետպատերազմյան վերականգնում նշանակում է՝ հասարակությանը վարակել սեփական տունը վերականգնելու գաղափարով, դարձնել այն յուրաքանչյուրի և հավաքական հանրության սուպերիդեան։ Սա հնարավոր է անել միայն նոր միավորների, նոր բովանդակության շնորհիվ։

Միայն այդպես է հնարավոր փակել նախկին-ներկա տոքսիկ բաժանումը։ Նոր միավորները հնարավորություն են տալիս ձևավորելու ունակների էլիտա՝ կազմված տարբեր սերունդների, տարբեր հայացքների, տարբեր ուժերի ունակ դեմքերից։

Եթե մենք իրոք ուզում ենք, որ մղձավանջը վերջանա պետք է կոնկրետ քայլերի ճանապարհով գնալ»։

դիտվել է 211 անգամ
Լրահոս
Ինչպե՞ս է գերեվարվել Ռուբեն Վարդանյանը․ ի՞նչ է իրականում տեղի ունեցել կամրջի վրա․ Շահրամանյան (video) Պահանջում եմ արտաշիրիմում անել և փնտրել որդուս․ անհետ կորածի ծնողը՝ Կառավարության դիմաց (video) Արցախը եղել է, կա և կլինի՝ անկախ պատմությունը վերաշարադրելու փորձերից․ Վարդանյանի ուղերձը Բաքվից Կամո Վարդանյանը ևս եղել է Բաքվի ցուցակում․ Շահրամանյանը մանրամասներ է հայտնում (video) Անհնար է արցախցիների վերադարձի հարցը և ինչ-որ Արևմտյան Ադրբեջանի հարցը միևնույն հարթության մեջ դիտարկելը․ Շահրամանյան Դուք չեք կարող պետությունն ու եկեղեցին անասնաֆերմայի վերածել ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ` Փաստաբանի մասնագիտական գաղտնիքի և փաստաբանի ու վստահորդի միջև նամակագրության գաղտնիության խախտման վերաբերյալ Վարչապետին հավատարիմ եպիսկոպոսների այսօրվա հայտարարությունը Աճառյան–Ծարավ Աղբյուր խաչմերուկում բախվել են Kia-ն և Honda-ն․ վերջինս շրջվել է․ վարորդներից մեկը լքել է դեպքի վայրը Դեռևս ուշ չէ զղջալ և դարձի գալ, Մայր Աթոռի հոգևոր խորհրդի անդամի կոչը՝ 10-ը եպիսկոպոսներին Նիկոլը գործարկել է «խոզի շառ» օպերացիան Ադրբեջանը պատրաստվում էր գերի վերցնել նաև պաշտպանության նախկին նախարար Կամո Վարդանյանին․ Շահրամանյան «Ի սկզբանե եղել է 5 անձից կազմված ցուցակ». ինչպես են գերեվարվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Փաշինյանը Կճոյանին է պատրաստում իբրև Կաթողիկոսի տեղապահ Փաշինյանի սարսափելի պատասխանը՝ անհետ կորածի ծնողին (video) Սամվել Ալեքսանյանի «Ալեքս ընդ Հոլդինգը» արտոնություն ստացավ Երեկ մենք խայտառակ տեսարանի ականատես եղանք․ Փաշինյա՛ն, պիտի հանդիպես այս ծնողներին․ ակցիա (video) Մոտ մարզերի դպրոցների ու մանկապարտեզների վրա թիվ է դրված. պարտադիր պետք է լինեն Մայր Աթոռում Այն, ինչ տևական ժամանակ անոնսում էին Փաշինյանն ու իր իշխանական պլեադան․ այսօր նախատեսվում է առաջին ուղղակի գրոհը Մայր Աթոռ. Արմեն Հովասափյան #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Շարժվում ենք Մայր Աթոռ․ ի՞նչ է սպասվում 16։00-ին (video) Արցախ vs Պաղեստին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով Եկեղեցին գրավելու աղետի մասին․ ի՞նչ կարող է անել Վեհափառը․ Նաիրի Հոխիկյան (video) Շիրակի արժանապատիվ քահանաները կազմակերպեցին տեղի ՔՊ-ական ջոջերի քաղաքական հոգեհանգիստը «Ժողվարչապետը» ԵՄ–ի հովանու ներքո պատրաստվում է ընտրակեղծիքների
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am