Արմեն Սարգսյանը Մոհամմադ Ջավադ Զարիֆին խնդրել է Իլհամ Ալիևին փոխանցել հետևյալ պատգամը. «28 տարի ձեզ ստորացրինք ու այս օրն ընկանք: Դուք մեր սխալը չկրկնեք». «Ազգ»

Ըստ ԻԻՀ նախկին ԱԳ նախարար Զարիֆի

 «Հանդուրժանքի ծանծաղուտը»

Մոհամմադ Ջավադ Զարիֆը Իրանի Իսլամական Հանրապետության վաստակաշատ դիվանագետներից է՝ 2024 թ. ԻԻՀ նախագահական ընտրություններին նախագահի թեկնածու Մասուդ Փեզեշքիանի նախընտրական շտաբի ամենաակտիվ քարոզիչներից մեկը: Նա ԻԻՀ 14-րդ կառավարության անցումային շրջանում ռազմավարական խորհրդի նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, իսկ մինչ այդ՝ նախագահ Ռոհանիի կառավարությունում արտգործնախարարի պաշտոնում 44-օրյա պատերազմի ավարտից 6 ամիս անց այցելել էր Երեւան եւ Բաքու: Երեւանում ԻԻՀ ԱԳ նախարարն արարողակարգով նախատեսված ծրագրի շրջանակում հանդիպում է ունեցել նաեւ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

 Իրանցի դիվանագետն օրերս իր տեսագրված հարցազրույցներից մեկի ժամանակ երեւանյան հանդիպումից ուշագրավ մանրամասներ է ներկայացրել: Ըստ Մոհամմադ Ջավադ Զարիֆի, ընդլայնված կազմով հանդիպումից հետո ՀՀ նախագահի հետ երկկողմ զրույցի ընթացքում Արմեն Սարգսյանը խնդրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին փոխանցել հետեւյալ ձեւակերպմամբ իր պատգամը.

 «28 տարի առաջ մենք հզոր էինք, իսկ Ադրբեջանը՝ թույլ: Մենք տիրացանք Ղարաբաղին, ձեզ (ադրբեջանցիներին Գ.Ա.) նվաստացրինք ու ձեզ հետ չբանակցեցինք: 28 տարի ձեզ ստորացրինք ու այս օրն ընկանք: Դուք մեր սխալը չկրկնեք»:

Զարիֆը նաեւ հավելում է.

«ՀՀ նախագահի պատգամը Բաքվում փոխանցեցի նախագահ Իլհամ Ալիեւին, ընդգծելով, որ խաղաղությունը պետք է հաստատել այն ժամանակ, երբ հզոր ես: Իլհամ Ալիեւն էլ տրամաբանական համարեց այդ խոսքերն ու ասաց, որ Ադրբեջանն այդպես էլ վարվելու է»:

Արդյո՞ք Արմեն Սարգսյանը պատրաստ է այսօր արձագանքնել Մոհամմադ Ջավադ Զարիֆի՝ մասնավոր զրույցի ընթացքում իրեն վերագրված խոսքերին, եւ արդյո՞ք ՀՀ նախկին նախագահը կհաստատի Ալիեւին վերը նշված բովանդակությամբ պատգամ հղելու մասին Զարիֆի ասածները:

Ի դեպ, այս տարվա մարտի 3-ին բազմամյա դիվանագիտական փորձ ունեցող Մոհամմադ Ջավադ Զարիֆը դատական իշխանության ղեկավար Էժեիի հորդորով հրաժարական է ներկայացրել, եւ նման մասնավոր զրույցների հրապարակման հարցում այլեւս իրեն կաշկանդված չի զգում: Ընդ որում, Զարիֆի հրաժարականը զուգադիպել է ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցություններն անթույլատրելի համարելու վերաբերյալ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի՝ ԱՄՆ նախագահ Թրամփի՝ վերջերս հնչեցրած հայտարարությունների ժամանակահատվածին:

Կարելի է նաեւ անդրադառնալ այն փաստին, որ ԻԻՀ նախագահ Ռոհանիի ութնամյա կառավարությունում արտաքին գործերի նախարարի պաշտոնը թողնելուց հետո, Մոհամմադ Ջավադ Զարիֆը դեռեւս 2024 թվականին հրատարակել էր «Հանդուրժանքի ծանծաղուտը» խորագրող իր հուշապատումը, որտեղ անդրադարձ կա նաեւ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստան այցելած Իրանի հատուկ բանագնաց, տվյալ ժամանակահատվածում Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնն զբաղեցնող Աբբաս Արաղչիի հանդիպումներին:

Հուշագրության հեղինակը նախ խոսում է հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի մասին, եւ անդրադառնալով հրադադար հաստատելու վերաբերյալ իրանական կողմի նախաձեռնությանը, գրում.

«ԻԻՀ հատուկ բանագնաց Աբբաս Արաղչիի կողմից պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Իրանի ներկայացրած առաջին առաջարկի հիմնական խոչընդոտող կողմը հենց Հայաստանն էր: Հայկական կողմի ռազմավարական սայթաքումն այն էր, որ դեռեւս այն պահին, երբ Հայաստանը պատերազմում պարտություն կրած կողմ չէր համարվում, մերժեց պատվաբեր հրադադարի առաջարկը: Արաղչիի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարվելակերպն ամեն ինչի մասին վկայում էր: Նա կոպտորեն Արաղչիին ասել էր. «Դուք մտադիր եք Հայաստանին ստիպել ընդունելո՞ւ պարտությունը»: Անշուշտ Արաղչիին հաջողվել էր դիվանագիտորեն խաղաղեցնել Փաշինյանին, որ այդպես չմտածի: Մեզ համար պատերազմի ընթացքը տեսանելի էր, եւ մեր ձգտումը հավասարության, այլ ոչ թե հաղթանակի կամ պարտության վրա կառուցվող խաղաղությունն էր»:

Կարծում ենք, Իրանի նախկին արտգործնախարար Զարիֆը պետական պաշտոնները թողնելուց հետո 44-օրյա պատերազմի եւ հրադադարի վերաբերյալ Հայաստանին ներկայացված առաջարկությունների մասին դեռ պատմելու առիթներ կունենա:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Լուսանկարում՝ 26 Մայիս, 2021 թ. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալում է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին և նրա գլխավորած պատվիրակությանը:

դիտվել է 225 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am