Սպասվում է ձյուն
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկատվությամբ՝ ապրիլի 11-14-ին գիշերը լեռնային շրջաններում կդիտվեն տեղումներ ձյան տեսքով։
«Հարգելի վարորդներ, հորդորում ենք երթևեկելիս լինել ուշադիր, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և չգերազանցել սահմանված թույլատրելի արագությունը»,- նշում են Ճանապարհային դեպարտամենտից։