ՔԿՀ-ներում մարդու իրավունքների կոպտագույն խախտումները շարունակվում են, նախարարը անձամբ պիտի գնար

ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Ապրիլի 3-ին տեղեկություններ ստացանք, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում տեղի է ունեցել ցմահ դատապարտյալների խոշտանգում։ Ըստ այդմ՝ դիմակավորված անձինք դատարապարտյալներին գցել էին հատակին և դաժան ծեծի ենթարկել։


Այս մասին ահազանգել էին դատապարտյալների հարազատները իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին։ Տեղեկացվել էր նաև ՀՀ ՄԻՊ-ը և արագ արձագանքման խումբ ուղարկել ՔԿՀ։

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը սա մեկնաբանեց որպես անօրինական գործողությունների դեմ իրականացված միջոցառում։ Վերջինս հայտնել էր, որ դատապարտյալները այրել էին ներքնակներ, այնինչ, ազատությունից զրկված անձինք պնդում են, որ այրվել են ոչ թե խցերի ներքնակները, այլ ընդամենը մեկ սրբիչ:


Ըստ ՄԻՊ-ի՝ ցմահ դատապարտյալները առանձնազրույցներում տեղեկություններ են փոխանցել անհամաչափ ֆիզիկական ուժի, խցերի գույքը վնասելու, իրենց նկատմամբ հայհոյանքներ հնչեցնելու մասին։

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից արձանագրվել են նաև ազատությունից զրկված անձանց մարմնական վնասվածքները:

Ստացվում է, որ պատկան մարմինները համապատասխան գործողություններ իրականացնելու փոխարեն կոծկում են տեղի ունեցածը՝ չպատժելով իրենց իրավունքները վերազանցած անձանց։

Արդարադատության նախարարը պարտավոր էր անձամբ մեկնել ՔԿՀ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։

Ինքս գործընկերներիս հետ պարբերաբար այցելում եմ քրեակատարողական հիմնարկներ, զրուցում ազատությունից զրկված անձանց հետ։

Ամիսներ շարունակ հորդորում եմ պատկան մարմիններին, որպեսզի ձեռնարկեն քայլեր իմ արձանագրած խնդիրները լուծելու ուղղությամբ։ Դրա փոխարեն՝ սպառնում են ինձ քրեական օրենսգրքով։

Ցավոք, չնայած մեր բազմաթիվ հրապարակումներին և արձանագրումներին, ՔԿՀ-ներում մարդու իրավունքների կոպտագույն խախտումները շարունակվում են։

Ազատությունից զրկված անձանց խնդիրները մշտապես իմ խոշորացույցի տակ են։ Դատապարտյալները չպետք է արժանանան այսպիսի վերաբերմունքի․ նրանք էլ մեր հանրության մի մասն են»։

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ է Գյումրիում ՌԴ հյուպատոսն այցելել «Մայր Հայաստան» շարժման գրասենյակ․ մեկնաբանում է Զախարովան (video) Ահազանգ է ստացվել, որ Մալաթիայի ոսկու շուկայի մոտ մահացած քաղաքացի կա Երբ պետության ղեկավարը պաշտպանում է թշնամու դրոշը, ոչ թե սեփական ժողովրդի իրավունքները «Հիմա Փաշինյանը ձեր ասած կենդանուց իր խոսքով ինչո՞վ է տարբերվում»․ վեճ լրագրողի և Խզմալյանի միջև (video) Մոսկվայում Փաշինյանին մեծ «ապտակ է» սպասվում (video) Թուրք սեյսմոլոգն էլ ավելի հզոր երկրաշարժ է կանխատեսել Ստամբուլում Ճաքած պատի մոտ է Նիկոլի անվտանգությունը լինելու․ Ջերմուկից դուրս եկա՞ն ադրբեջանցիները․ Մանե Թանդիլյան (video) Իրանում ՀՀ դեսպանին «Նիկո՛լ, դավաճա՜ն» վանկարկումներով են դիմավորել Դուք հասկանու՞մ եք՝ ինչ է կատարվում, չի կարելի անտեսել, ուշադրություն չդարձնել․ Արման Աբովյան (video) Վարկ վերցնողը անհուսալի վարկառուների տեղը պարտք է փակում․ Հրայր Կամենդատյան Գուցե ինձ մեղադրելու իրավունք ունեն․ Մանսուրյանը՝ մտավորականներին ուղղված քննադատության մասին (video) Ի՞նչ մեսիջ եք հղում ժողովրդավար Հայաստանին՝ Ադրբեջան այցելելով․ ԵԽ պատգամավորը՝ Կալլասին Ավելի քան 15 երկիր․ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Ուղիղ ապացույց նրան, որ Նիկոլին ու ՔՊ-ին հրահանգում են հենց Ադրբեջանից․ Գառնիկ Դավթյան Էրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղել Ուրուգվայում անցկացվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն Ապրիլի 24-ը հռչակում եմ Հայոց ցեղասպանության հիշատակի օր. Փասադենայի քաղաքապետ Ողբերգություն, որն արժեցել է 1,5 միլիոն կանանց ու տղամարդկանց կյանք և չպետք է մոռացվի. Իտալիայի փոխվարչապետ Բրյուսելը պետք է շարունակի կանգնել պատմական ճշմարտության կողքին և պայքարել ժխտողականության ցանկացած դրսևորման դե. Դավիդ Վեյցման ՌԴ–ն առաջիններից էր, որ ճանաչել է հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում Զախարովա (video) Էս խոսքերս լավ հիշեք՝ կանցնի 150 տարի ու Քոչարյանի արձանը կդնեն․․․ քաղաքացի (video) Թուրքը չի մոռանալու, որ մտել է՝ մեր ու մանուկ մորթել, մնացել՝ անպատիժ․ դուք կարող եք մոռանալ Ցեղասպանությունը, բայց ցեղասպանողը երբեք չի մոռանալու․ Աբովյան Թուրքիայի՝ արյան մեջ թաթախված անցյալը չի կարող ջնջվել. ԵԽ պատգամավորի անդրադարձը՝ Հայոց ցեղասպանության տարելիցին Փաշինյանի համար դա հավասար է մահվան․․․ Արթուր Վանեցյան (video) Իրական խախաղության դժվարին ուղին. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 21-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 21-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am