ԱԺ պաշտոնատար անձին ապօրինի վարձատրություն տալու և դրան օժանդակելու մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է որ Ա. Կ.-ն մեկ այլ անձի օժանդակությամբ ապօրինի վարձատրություն է տվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին:

 Ինչպես  տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կ.-ն իր ծանոթի օժանդակությամբ դիմել է ԱԺ պաշտոնատար անձին՝ 200.000-300.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց օրենքով նախատեսված կարգերի շրջանցմամբ 150․000-200․000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար: 2023 թվականի օգոստոսի 9-ին ԱԺ պատգամավորը հայտնել է, որ արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, և գործընթացն սկսելու համար պահանջել է 200.000 ԱՄՆ դոլար, որից 100.000 ԱՄՆ դոլարը սկզբում, իսկ մնացած գումարը գործարքի մեկնարկից հետո տալու պայմանով:

2023 թվականի օգոստոսի 10-ին ԱԺ պատգամավորի հետ հանդիպման ժամանակ Ա. Կ.-ն վերջինիս տեղեկացրել է, որ կարող է 20.000 ԱՄՆ դոլար փոխանցել պաշտոնատար անձին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ: ԱԺ պաշտոնյան, սակայն, նշել է, որ նախապես որոշված գումարի չափը հաշվի առնելով՝ ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի, հրաժարվել է Ա. Կ.-ից 20.000 դոլար գումարը ստանալուց:

 

Ըստ աղբյուրի՝ ԱԺ պաշտոնատար անձին ապօրինի վարձատրություն տալու և դրան օժանդակելու համար վերը նշված երկու անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46-439-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 128 անգամ
Լրահոս
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը խմբագրել է իր գրառումը, ջնջել Ցեղասպանություն բառը Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփ Թուրքիայի ԱԳՆ-ն ցինիկ հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ. «Մենք կտրականապես ժխտում ենք» Պակիստանը կքննարկի Քաշմիրի ահաբեկչությունից հետո Հնդկաստանի դեմ պատասխան միջոցներ ձեռնարկելու հարցը Թրամփը կրկին խոսել է Ղրիմի կարգավիճակի մասին Ղրղզստանում շահադիտական ​​հոդվածով ձերբակալել են ռուսաստանցի բլոգերին Axios. Իրանն առաջարկում է ԱՄՆ-ին միջանկյալ գործարք Թրամփ. Պուտինը կլսի Ուկրաինային զանգվածային հարվածներ չհասցնելու կոչերը Ռուսաստանի դեսպանատունը Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցներն անիմաստ և թշնամական է անվանել ՌԴ դեսպանը կոչ է արել երրորդ ռեյխի հանցագործությունները ճանաչել որպես ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն Թրամփ. Առաջիկա մի քանի օրերը շատ կարևոր կլինեն Ուկրաինայի բանակցությունների համար Թրամփն իր ուղերձում չօգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը Ապրիլի 24 – Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է 24 апреля – День памяти жертв Геноцида армян Ապացույց․ Նիկոլին ու ՔՊ-ին հրահանգում են հենց Ադրբեջանից․ Գառնիկ Դավթյան Ցեղասպանություն իրականացրած պետության շահերին ծառայելով խաղաղություն չեն մուրում․ Մհեր Մելքոնյան Թող Աստված ողորմի Հայոց ցեղասպանության զոհերին. Լիբանանի նախագահ Աննայի հետ «արյունոտ ընթրիք» վայելողներին մի բան է սպասվում․ Սոնա Աղեկյան (video) Նախկին նախարար Գեներալ Անդրանիկ Փիլոյան անունը տալով՝ 1 միլիոն կաշառք են ուզել «Անհավանական ցինիզմ և ստորություն»․ Զախարովան՝ ԵՄ-ի գրառումից «Ցեղասպանություն» բառը հանելու մասին Իրանը հերքում է. իրենք չեն առաջարկել ԱՄՆ-ին պայմանավորվել Թեհրանի միջուկային ծրագրի համաձայնագրի շուրջ Այդ նույն ՔՊ-ականները 2015 թվականին հայհոյում էին ՌԴ դրոշը․ Ռոբերտ Քոչարյան Երբեք ու երբեք չմոռանալ Արցախը. Ստեփանյան Առանց պատմության ծանր բեռի հետ առերեսվելու՝ Թուրքիայում հնարավոր չէ երջանիկ ու խաղաղ ապագա. Թուրք կուսակցապետ Մենք կրկին անհանգիստ ենք, որովհետև պատմությունը պարբերաբար կրկնվելու հակում ունի. Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am