Դոմինիկյան Հանրապետությունում գիշերային ակումբում տանիքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 184-ի

Դոմինիկյան Հանրապետությունում Jet Set գիշերային ակումբում տանիքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 184-ի, իսկ վիրավորներինը գերազանցել է 200-ը: Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

 Հանրապետության արտակարգ գործողությունների կենտրոնի ղեկավար Խուան Մանուել Մենդեսը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ դեպքի վայրում գտնվող փրկարարները դեռ փնտրում են զոհերի և հնարավոր ողջ մնացածների, թեև ապրիլի 8-ի կեսօրից ի վեր ոչ ոք ողջ չի գտնվել:

«Մենք չենք պատրաստվում որևէ մեկին լքել, մեր աշխատանքը շարունակվելու է», – ասել է նա։

 Ապրիլի 8-ի գիշերը Սանտո Դոմինգոյի լեգենդար Jet Set ակումբը լեփ-լեցուն էր երաժիշտներով, պրոֆեսիոնալ մարզիկներով և պետական ​​պաշտոնյաներով, երբ փոշին սկսել է թափվել առաստաղից, իսկ րոպեներ անց փլուզվել է ամբողջ տանիքը։ Աղետը տեղի է ունեցել հայտնի մեներգիչ Ռուբի Պերեսի ելույթի ժամանակ։

Մենդեսի խոսքով՝ փրկարարները ապրիլի 9-ին դուրս են բերել Պերեսի մարմինը։Փրկարարական խմբեր են ժամանել Պուերտո Ռիկոյից և Իսրայելից՝ որոնողական աշխատանքներին օժանդակելու համար:Հանրապետության նախագահ Լուիս Աբինադերը երեք օրով համազգային սուգ է հայտարարել։

Զոհերի թվում են նաև Մոնտեքրիստի նահանգի նահանգապետ Նելսի Կրուզը և երկու հայտնի բեյսբոլիստներ:Դեռևս պարզ չէ, թե ինչն է եղել հայտնի գիշերային ակումբի տանիքի փլուզման պատճառը: Սեփականատերերի հայտարարության մեջ նշվել է, որ իրենք «լիովին և թափանցիկ համագործակցում են համապատասխան մարմինների հետ՝ տուժածներին օգնելու և տեղի ունեցածը պարզելու համար»:

Տեղեկություններ կան, որ տանիքի փլուզման պահին ակումբի ներսում եղել է ավելի քան 300 մարդ։

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Ապացույց․ Նիկոլին ու ՔՊ-ին հրահանգում են հենց Ադրբեջանից․ Գառնիկ Դավթյան Ցեղասպանություն իրականացրած պետության շահերին ծառայելով խաղաղություն չեն մուրում․ Մհեր Մելքոնյան Թող Աստված ողորմի Հայոց ցեղասպանության զոհերին. Լիբանանի նախագահ Աննայի հետ «արյունոտ ընթրիք» վայելողներին մի բան է սպասվում․ Սոնա Աղեկյան (video) Նախկին նախարար Գեներալ Անդրանիկ Փիլոյան անունը տալով՝ 1 միլիոն կաշառք են ուզել «Անհավանական ցինիզմ և ստորություն»․ Զախարովան՝ ԵՄ-ի գրառումից «Ցեղասպանություն» բառը հանելու մասին Իրանը հերքում է. իրենք չեն առաջարկել ԱՄՆ-ին պայմանավորվել Թեհրանի միջուկային ծրագրի համաձայնագրի շուրջ Այդ նույն ՔՊ-ականները 2015 թվականին հայհոյում էին ՌԴ դրոշը․ Ռոբերտ Քոչարյան Երբեք ու երբեք չմոռանալ Արցախը. Ստեփանյան Առանց պատմության ծանր բեռի հետ առերեսվելու՝ Թուրքիայում հնարավոր չէ երջանիկ ու խաղաղ ապագա. Թուրք կուսակցապետ Մենք կրկին անհանգիստ ենք, որովհետև պատմությունը պարբերաբար կրկնվելու հակում ունի. Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյան Մեծ Բրիտանիան չեղարկել է Սիրիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների նկատմամբ պատժամիջոցները Իրանը պատրաստ է «առաջին քայլն անել» միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման համար Մեծ Բրիտանիան պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ Հայերը կրկին թիրախավորվում են՝ այս անգամ Ադրբեջանի կողմից. Բրիտանական The Telegraph պարբերականի հոդվածը «Դրա ողբերգական դրսևորումն արցախցի հայերի վերջին բռնի հեռացումն է. միայն ճանաչումը բավարար չէ». Ջոն Ինյարիտու Իշխանությունը պարտությունը շարունակական պրոցեսի է վերածել․ Ռոբերտ Քոչարյան Սովորենք մեր սխալներից և միշտ արթուն լինենք. Լինենք հայրենատեր. Տեր Վրթանես Վատիկանը հաստատել Է․ Հռոմի պապի հուղարկավորությանը 130 պատվիրակություն կմասնակցի Հիշում ենք, պահանջում ենք, միասնական ենք. Մխիթարյան Առանց պատմության ծանր բեռի հետ առերեսվելու՝ Թուրքիայում հնարավոր չէ երջանիկ ու խաղաղ ապագա․ Թուրք կուսակցապետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am