Ադրբեջանի նախագահն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ալիևն այցի շրջանակներում մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
Իլհամ Ալիևին և Մեհրիբան Ալիևային Անթալիայի միջազգային օդանավակայանում դիմավորել են Անթալիայի նահանգապետ Հուլուսի Շահինը և այլ պաշտոնյաներ։