Պեսկովը հերքել է Զելենսկիի մեղադրանքները Չինաստանին ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ներքաշելու մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այն հայտարարությունները, որ Մոսկվան Չինաստանին ներքաշել է ռուս-ուկրաինական հակամարտության մեջ։ Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Պեկինը հավասարակշռված դիրքորոշում է ցուցաբերում։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
«Դա այդպես չէ: Չինաստանը հավասարակշռված դիրք է բռնել: Չինաստանը մեր ռազմավարական գործընկերն է, բարեկամն ու ընկերը: Չինաստանը միշտ էլ շատ, շատ հավասարակշռված դիրք է բռնել: Ուստի Զելենսկին իրավացի չէ», – ասել է Պեսկովը:
Ապրիլի 9-ին Չինաստանի արտգործնախարարությունում հայտարարել էին, որ Պեկինն իր զինծառայողներին չի ուղարկել ռուս-ուկրաինական հակամարտությանը մասնակցելու համար, և որ երկրի իշխանությունները քաղաքացիներից պահանջում են խուսափել ռազմական գործողություններին ներգրավվելուց։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականների կողմից Չինաստանի երկու քաղաքացի գերի է վերցվել Դոնեցկի մարզում տեղի ունեցած մարտերի ժամանակ: Զելենսկին նաև համապատասխան տեսանյութ էր տարածել՝ չինացի ռազմագերու կադրերով։
Ապրիլի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից ուկրաինացիների դեմ կռվում է Չինաստանի 155 քաղաքացի, և որ Կիևին հայտնի են նրանց ազգանունները, անձնագրային տվյալները։
Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը