Եթե անբարյացակամ հարաբերություններ հաստատվեն ՌԴ–ի և ՀՀ–ի միջև՝ Հայաստանն ուղղակի գոյություն չի ունենա․ Սիմոնյան
«Եթե, Աստված մի արասցե, անբարյացակամ հարաբերություններ հաստատվեն Ռուսաստանի և Հայաստանի միջև, Ռուսաստանը դրանից շատ կտխրի։ Իսկ Հայաստանը, ամենայն հավանականությամբ, ուղղակի գոյություն չի ունենա։ Սարսափը սրանում է», - «Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» ֆորումի ընթացքում ասել է «Russia Today» և «Sputnik» մեդիա խմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։