Այսօր՝ ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Վաղարշապատ ավտոճանապարհի Զվարթնոցի կամրջի հարևանությամբ՝ Մանուշյան փողոցում, հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի բնակիչ 45-ամյա Արթուր Ս.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Արթուր Ս.-ն տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Վիրավորին, ով այրվածքներ է ստացել, տեղում օգնություն է ցուցաբերել քաղաքացին, ով այնուհետև իր անձնական մեքենայով նրան տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն անհրաժեշտ բուժզննում անցկացնելուց հետո նրան տեղափոխել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները:
Ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը մեքենան վարելիս է եղել, և կրակայրիչը միացրել է ու հրդեհ է բռնկվել, վարորդը հասցրել է իրեն դուրս նետել ավտեմեքենայից: Այս տեղեկությունը վարկած է, որը ոստիկանությունը պարզում է:
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը