Դատարանը մերժեց գործով տուժող ներգրավել Էդգար Ղազարյանից ենթադրյալ տուժած դատավորներին
Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ-ի գործով» դատական նիստը տևեց կարճ։ Ներկայացրեցի միջնորդություն ՍԴ հինգ դատավորների տուժող ճանաչելու մասին, որը մերժվեց։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար. դատարանը սահմանափակել էր հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն: