Փամբուխչյանը հաղթահարել է աղքատությունն իր գլխում. Նա թանկարժեք կոշիկներ է կրում
2018 թվականի հեղափոխությունից հետո իր գույքային և ֆինանսական վիճակը թռիչքաձև բարելաված հերթական պաշտոնյան ՔՊ-ական ակտիվ քարոզչից Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, իսկ ներկայումս՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ դարձած Արմեն Փամբուխչյանն է։
Հարուստներից վերցնելու և աղքատներին այդ հարստությունը բաժանելու խոստումով իշխանության եկածները 2018 թվականից իրենք են հարստանում՝ գնելով անշարժ գույքեր, հողատարածքներ, կրիպտոարժույթ, թանկարժեք իրեր։
Այդ կերպ ապրող ՔՊ-ականներից Արմեն Փամբուխչյանը, օրինակ, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար, որից պարզ է դառնում, որ ՔՊ-ականը կրում է հայտնի բրենդերից մեկի կոշիկներ՝ 1100 դոլար արժեքով։
Հիշեցնենք, որ 2018 թվականից հետո միայն Փամբուխչյանը չէ, որ բարելավել է իր ֆինանսական դրությունը. Փամբուխչյան ընտանիքից ֆինանսական դրության բարելավում է գրանցել նաև վերջինիս 71-ամյա հայրը՝ Սոկրատ Փամբուխչյանը։ Նա որդու պաշտոնյա դառնալուց հետո հիմնադրել է «Սանգարդեն» ընկերությունը՝ երբևէ չլինելով որևէ այլ ընկերությունում տնօրեն կամ բաժնետեր, ստացել է 1,5 միլիարդ դրամի վարկ։