Թրամփը պատրաստ է Իրանի դեմ ռազմական ուժ կիրառել՝ Իսրայելի մեծ ներգրավվածությամբ

ԱՄՆ նախագահ Դ:ոնալդ Թրամփը միջուկային համաձայնագրին վերադառնալու վերաբերյալ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների հանդիպումից օրեր առաջ կրկնել է ռազմական գործողություններ սկսելու իր մտադրությունը, եթե Թեհրանը չընդունի միջուկային համաձայնագիր կնքելու իր առաջարկը: Ընդ որում, նա ասել է, որ Իսրայելը կլինի հնարավոր ռազմական գործողությունների «առաջնորդը»։

Այս մասին հաղորդում է The Associated Press-ը՝ վկայակոչելով Թրամփի խոսքերը ապրիլի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը։

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահն ասել է, որ ցանկանում է, որ Իրանը բարգավաճի և «հիանալի լինի»:

«Միակ բանը, որ նրանք չեն կարող ունենալ, միջուկային զենքն է։ Նրանք հասկանում են դա», – ասել է նա։ Թրամփը նաև կրկնել է անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառելու իր խոստումը և ասել, որ Իսրայելը մեծ դեր կունենա հնարավոր հարձակման մեջ:«Եթե դա պետք է արվի ռազմական ճանապարհով, ապա մենք դա կանենք ռազմական ճանապարհով:

Իսրայելն, ակնհայտորեն, մեծապես ներգրավված կլինի դրանում: Նրանք կլինեն դրա առաջնորդները: Բայց մեզ ոչ ոք չի առաջնորդում: Մենք անում ենք այն, ինչ ուզում ենք անել», – ասել է Թրամփը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն օրերս հայտարարել էր, որ սատարում է Իրանի հետ համաձայնության հասնելու Թրամփի դիվանագիտական ջանքերին՝ հավելելով, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք մշակի։

Իրանն, ի պատասխան ռազմական ուժ կիրառելու մասին Թրամփի բազմաթիվ սպառնալիքների, ԱՄՆ-ին խոստացել է «կոշտ պատասխան» և Վաշինգտոնին կոչ արել չսրել իրավիճակը։

«Մենք չենք կարող պատկերացնել, որ նախագահ Թրամփն ուզում է դառնալ ԱՄՆ-ի ևս մեկ նախագահ, որը ներքաշվել է Մերձավոր Արևելքում աղետալի պատերազմի մեջ», – գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին The Washington Post-ի սյունակում:

Իր պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում՝ 2018 թվականին, Թրամփը միակողմանիորեն դուրս բերեց Միացյալ Նահանգները 2015 թվականի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) և վերականգնեց Իրանի դեմ պատժամիջոցները։

Թեհրանն, ի պատասխան դրա, աստիճանաբար սկսեց հրաժարվել միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորություններից։

Ապրիլի 12-ին Օմանում նախատեսված են բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև։ Թեհրանը հայտարարել է, որ դրանք լինելու են անուղղակի բանակցություններ, մինչդեռ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ բանակցությունները լինելու են ուղիղ

դիտվել է 23 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, դավաճա՛ն»․ Բողոքի ակցիա Թեհրանում` ընդդեմ ՀՀ իշխանությունների (video) Փաշինյան լսի քեզ ինչ եմ ասում՝չես կարողանալու փախնել, ուր էլ գնաս գալու եմ հետրիցդ․ քաղաքացի (video) Փաշինյանի հանցանքը չի՛ մոռացվելու. իրենց ժամն է մոտենում. Րաֆֆի Հովհաննիսյան (video) Ի՞նչ ա խոսում Փաշինյանը. թուրքերը մտան Հայաստան, բոլորս մարդասպան ենք դառնալու. ազատամարտիկ (video) «Էդ անասունի անունը չեմ ուզում լսեմ, իր ձեռքով մեր երկիրը կործանեց, 10 հազար երեխու արյուն խմեց»․ քաղաքացի (video) Եկեք շարունակենք գործել Մարդկության անունից՝ հանուն Ճշմարտության և Արդարության. Մակրոնի ապրիլքսանչորսյան ուղերձը Այդ դրոշը պաշտպանելու համար կա՛մ պետք է ադրբեջանցի լինել, կա՛մ ողջ կյանքում պաշտոնի մոլուցքով ապրես. Արթուր Սուքոյան Շուշիում եղբոր արձանի պղծումից չնեղված Արամ Սարգսյանը նեղվել է Ադրբեջանի դրոշի այրումից Այս իշխանությունները նպատակ են հետապնդում Հայաստանը հանձնել Թուրքիայի գերիշխանության տակ. Չալաբյան ՀՀ֊ում ռևանշիզմի դեմ Ալիևի հետ համատեղ պայքարի դրույթը դեռ ուժի մեջ չմտած` Փաշինյանն անցել է գործի. Վահե Սարգսյանը՝ իշխանության «պասերով խաղի» մասին Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է. Հունաստանի խորհրդարանի նախագահ Իմ ժառանգները զոհվել են ցեղասպանույան ժամանակ, պայքարել են հայ ազգի համար, որ էլ չկչկվի․ քաղաքացի (video) ՀՀ֊ում ռևանշիզմի դեմ Ալիևի հետ համատեղ պայքարի դրույթը դեռ ուժի մեջ չմտած` Փաշինյանն անցել է գործի. Վահե Սարգսյանը՝ իշխանության 《պասերով խաղի》մասին Հարկային պարբերական փոփոխությունները լրջորեն խաթարում են երկարաժամկետ բիզնես պլանավորումը. Ֆարմանյան «2005թ․ ապրիլի 19-ին Լեհաստանի խորհրդարանը՝ Սեյմը ընդունել է Հայոց ցեղասպանությունը». ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատուն Հայոց ցեղասպանության ճանաչումը պիտի ուղեկցվի արդարադատության վերականգնման արդյունավետ մեխանիզմներով Ես ոնց ուրանամ իմ պապերի պատմությունը, ինչ էլ ասեն, ինչ ել անեն Արարատը մերն է․ քաղաքացի (video) Մենք միասնական ենք. Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին Այ քեզ բան, էս թուրքի համար փակել եք մեր ճամփեն, գետինը մտնեք․ լարված իրավիճակ (video) Սա առավել վտանգավոր է, քանզի սին պատրանքներով խաղաղ ապագա չի լինում․ Դանիելյան Աղոթք բարձրացրինք առ Աստված, որ Տերը զորացնի մեր ժողովրդին` իր հոգու ցավն ու տառապանքը ուժի վերածելու․ Ամենայն Հայոց կաթողիկոս Էդ թուրքի խաղաղությունը թող մտնի իրենց տունը. զոհվածի մայրը՝ իշխանություններին (video) Հենց այս օրը պետք է հնչի հստակ դիրքորոշում, որովհետև ցեղասպանությունների մասին լռությունը հենց դրանց շարունակությունն է. Արմեն Հովասափյան Ես չեմ ապրելու իմ տատիկին պապիկին սպանած ազգի հետ․ ցեղսապանվածների ժառանգ (video) Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը. Չեխիայի դեսպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 21-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 21-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am