Շքեղ ձևակերպված տեքստը կապ չունի մեր երկրի իրական վիճակի հետ

Այսօր վերջապես հասցրեցի կարդալ կառավարության 2024 թվականի հաշվետվությունը։ Շքեղ ձևակերպված տեքստ է, միայն մի խնդիր ունի՝ կապ չունի մեր երկրի իրական վիճակի հետ։

Որպես Երևանի ավագանու անդամ՝ բնական էր, որ առաջին հերթին ուզում էի տեսնել, թե ինչ է ասվում մայրաքաղաքի մասին։ Իսկ որպես Հայաստանի քաղաքացի, ով ուզում է ապրել ու զարգանալ հենց այստեղ՝ ինձ հետաքրքրում էր նաև անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածը։

Երևանի մասով ուղղակի անտեսել են քաղաքի բոլոր իրական խնդիրները և ներկայացրել միայն, թե քանի համերգ ու սպորտային միջոցառում են անցկացրել։ Ոչ մի խոսք՝ տրանսպորտից, օդի աղտոտվածությունից, գների աճից, համայնքային խնդիրներից։ Ամբողջությամբ ձևական մոտեցում։

Բանակի և անվտանգության մասով հպարտությամբ նշում են, որ 2024-ը «ամենախաղաղ տարին» է եղել վերջին շրջանում։ Բոլորս գիտենք՝ լռությունն ապահովվել է զիջումների ու հանձնումների գնով։ Եվ նույնիսկ այդ «խաղաղ» տարում ունեցել ենք 36 մահացած զինծառայող։

Արտաքին քաղաքականության և դիվանագիտության մասով փորձում են հանրությանը մոլորեցնել՝ ներկայացնելով բազմաթիվ միջազգային հանդիպումները որպես հաջողություն։ Իրականում՝ այդ հանդիպումների կամ անօգուտ էին, կամ էլ բացասական հետևանքներ ունեցան պետության համար։ Ունենք անգրագետ գլոբալիստներ, որոնք կամ անմեղսունակից են, կամ՝ դավաճան, և քանդում են մեր հարաբերությունները բնական և ռազմավարական դաշնակիցների հետ՝ չունենալով որևէ իրական այլընտրանք։ Արևմուտքի հետ չունենք որևէ ռեալ դաշինքի հեռանկար, փոխարենը ՝ ստրկական պայմանագիր՝ Էրդողանի ու Ալիևի հետ։

Հ.Գ. Այս փաստաթուղթը կարդալուց հետո այլևս հարցեր չունեմ՝ որտեղ է Ավինյանը սովորել կեղծ և ձևական բյուջետային ու զարգացման հաշվետվություններ գրել։

Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Բանտախցերում «կլյաուզա» անող Նիկոլը թող փորձվի խոսել, երբ վերադառնա 3-րդ մասի իր «աղբանոցը»․ Աղեկյան (video) Պահպանել անցյալի տխուր իրադարձությունների հիշողությունը և թույլ չտալ դրանց մոռացությունը քաղաքական շահադիտական նպատակներով. Զախարովան՝ Հայոց Ցեղասպանության մասին Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին՝ Ադրբեջան նախատեսված այցի համար Նախկին նախագահները մնացին Արցախում, որ խաղաղ բնակչությունը դուրս գա. Շահրամանյան Այսօր մենք հարգում ենք 1915-1923 թվականների հայ զոհերի հիշատակը. ՄԹ դեսպան Բոլո՛րն են քրեական պատժի արժանանալու․․․ Ավետիք Չալաբյան (video) Ինչու՞ արգենտինացի լրագրողները չեն գնում Բաքու՝ լուսաբանելու հայ ռազմագերիների շինծու դատը․․․ (video) Իմ թոռանը բերում եմ Ծիծեռնակաբերդ, որ պատմությունը լա՛վ իմանա. քաղաքացի (video) Սրանց ուզածը պատմությունը չպահենք, հարկերը պահե՞նք. Քաղաքացի (video) «Նիկո՛լ, դավաճա՛ն»․ Բողոքի ակցիա Թեհրանում` ընդդեմ ՀՀ իշխանությունների (video) Փաշինյան լսի քեզ ինչ եմ ասում՝չես կարողանալու փախնել, ուր էլ գնաս գալու եմ հետրիցդ․ քաղաքացի (video) Փաշինյանի հանցանքը չի՛ մոռացվելու. իրենց ժամն է մոտենում. Րաֆֆի Հովհաննիսյան (video) Ի՞նչ ա խոսում Փաշինյանը. թուրքերը մտան Հայաստան, բոլորս մարդասպան ենք դառնալու. ազատամարտիկ (video) «Էդ անասունի անունը չեմ ուզում լսեմ, իր ձեռքով մեր երկիրը կործանեց, 10 հազար երեխու արյուն խմեց»․ քաղաքացի (video) Եկեք շարունակենք գործել Մարդկության անունից՝ հանուն Ճշմարտության և Արդարության. Մակրոնի ապրիլքսանչորսյան ուղերձը Այդ դրոշը պաշտպանելու համար կա՛մ պետք է ադրբեջանցի լինել, կա՛մ ողջ կյանքում պաշտոնի մոլուցքով ապրես. Արթուր Սուքոյան Շուշիում եղբոր արձանի պղծումից չնեղված Արամ Սարգսյանը նեղվել է Ադրբեջանի դրոշի այրումից Այս իշխանությունները նպատակ են հետապնդում Հայաստանը հանձնել Թուրքիայի գերիշխանության տակ. Չալաբյան ՀՀ֊ում ռևանշիզմի դեմ Ալիևի հետ համատեղ պայքարի դրույթը դեռ ուժի մեջ չմտած` Փաշինյանն անցել է գործի. Վահե Սարգսյանը՝ իշխանության «պասերով խաղի» մասին Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է. Հունաստանի խորհրդարանի նախագահ Իմ ժառանգները զոհվել են ցեղասպանույան ժամանակ, պայքարել են հայ ազգի համար, որ էլ չկչկվի․ քաղաքացի (video) ՀՀ֊ում ռևանշիզմի դեմ Ալիևի հետ համատեղ պայքարի դրույթը դեռ ուժի մեջ չմտած` Փաշինյանն անցել է գործի. Վահե Սարգսյանը՝ իշխանության 《պասերով խաղի》մասին Հարկային պարբերական փոփոխությունները լրջորեն խաթարում են երկարաժամկետ բիզնես պլանավորումը. Ֆարմանյան «2005թ․ ապրիլի 19-ին Լեհաստանի խորհրդարանը՝ Սեյմը ընդունել է Հայոց ցեղասպանությունը». ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատուն Հայոց ցեղասպանության ճանաչումը պիտի ուղեկցվի արդարադատության վերականգնման արդյունավետ մեխանիզմներով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 21-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 21-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am