Սա կատարյալ անհարգալից վերաբերմունք է․ Փաշինյան
«7 տարի պահանջվեց, որ համարձակություն դրսևորենք ու անապահովության գնահատման համակարգի փոփոխություն իրականացնենք». կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել է ճշտել՝ կա՞ն ընտանիքներ, որ 25-30 տարի անապահովության համակարգում են։
«Ես համոզված եմ, որ ունենք։ Հիմա նախարարին ասել եմ՝ ստուգի, ներկայացնի։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդ 25-30 տարի «Փարոս»-ի շահառու է։ Սա գիտե՞ք՝ ինչ է․ կատարյալ անհարգալից վերաբերմունք այդ մարդու նկատմամբ։ Մենք էլ համարում ենք՝ իրեն լավություն ենք անում, 30 տարի անապահովության նպաստ ենք տալիս։ Մենք դրանով իրենց սերնդեսերունդ դարձնում ենք աղքատ, աղքատությունը մտցնում արյան մեջ։ Սա լրջագույն պրոբլեմ է»,- նշեց Փաշինյանը։