Գյուղատնտեսության հատվածում տասնյակ որոշումներ ենք ընդունել, բայց դրանք չեն աշխատում. Փաշինյան

2019 թվականից ծրագրի շրջանակներում մենք ունենք կառուցած 58 խելացի անասնաշենք և տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների ներմուծման շրջանակներում ներմուծված 2400 տոհմային կենդանի: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը՝ զեկուցելով գյուղատնտեսության ոլորտում համաֆինանսավորման ծրագրի հերթական վերանայման որոշումը։

Փոխնախարարը նշեց, որ 4 տարիների ընթացքում անասնաշենքերի համար կառավարության կողմից փոխհատուցված գումարը կազմում է 925 մլն դրամ, իսկ խոշոր եղջերավոր կենդանիների վարկային տոկոսների սուբսիդավորման համար պետությունը տրամադրել է 587 մլն դրամ։

«Չորս տարվա ընթացքում խելացի անասնագոմերի համար հատկացվել է 925 մլն դրամ, դե սա նշանակում է, որ ծրագիրը չի աշխատում»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

Մի իրավիճակ է ձևավորվել, որը խորը ճգնաժամային է։ Գյուղատնտեսության հատվածում մենք տասնյակ որոշումներ ենք ընդունել, բայց դրանք չեն աշխատում, այդ թվում այն պատճոռով որ դրանց տակ տնտեսական հիմնավորում չկային»:

Նախագծի հիմնակվորման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով աշխատանքի վարձատրության և շինարարական նյութերի գնային աճը, ինչպես նաև «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» նախկին ծրագրի նախագծման և տեխնոլոգիական ապահովման աշխատանքներ իրականացնող՝ «Թ․Ա․Հ․Գ․ ԳՐԻԳ» ՍՊԸ-ի և «KULTIVA» կազմակերպության ներկայացուցիչների կողմից «Խելացի» անասնաշենքի համար անհրաժեշտ սարքերի, շինարարական ծախսերի վերլուծության և վերահաշվարկման աշխատանքների արդյունքում առաջարկվել է պետական աջակցություն ցուցաբերել նախատեսված մոդելների արժեքներին համապատասխան, սակայն ոչ ավել քան յուրաքանչյուր մոդելի համար սահմանված ծախսերի առավելագույն արժեքը՝

1 1-ին մոդել՝ նախատեսված է անկապ պահվածքով 20-25 գլուխ կենդանու համար, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը սահմանվում են առավելագույնը 30 մլն դրամ.

2) 2-րդ մոդել՝ նախատեսված է անկապ պահվածքով 40-45 գլուխ կենդանու համար, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը սահմանվում են առավելագույնը 46 մլն դրամ․

3) 3-րդ մոդել՝ նախատեսված է անկապ պահվածքով 95-100 գլուխ կենդանու համար, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը սահմանվում են առավելագույնը 114 մլն դրամ...։

Ննախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի շահառուներին ստանալ փոխհատուցում 25 գլուխ և ավելի տոհմային ԽԵԿ-ի համար փաստացի վճարված գումարի 40%-ը, իսկ մինչև 24 գլուխ ԽԵԿ-ի համար՝ 30%-ը (բայց ոչ ավել, քան 1,0 մլն դրամ՝ յուրաքանչյուր կենդանու հաշվով)»։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը խմբագրել է իր գրառումը, ջնջել Ցեղասպանություն բառը Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփ Թուրքիայի ԱԳՆ-ն ցինիկ հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ. «Մենք կտրականապես ժխտում ենք» Պակիստանը կքննարկի Քաշմիրի ահաբեկչությունից հետո Հնդկաստանի դեմ պատասխան միջոցներ ձեռնարկելու հարցը Թրամփը կրկին խոսել է Ղրիմի կարգավիճակի մասին Ղրղզստանում շահադիտական ​​հոդվածով ձերբակալել են ռուսաստանցի բլոգերին Axios. Իրանն առաջարկում է ԱՄՆ-ին միջանկյալ գործարք Թրամփ. Պուտինը կլսի Ուկրաինային զանգվածային հարվածներ չհասցնելու կոչերը Ռուսաստանի դեսպանատունը Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցներն անիմաստ և թշնամական է անվանել ՌԴ դեսպանը կոչ է արել երրորդ ռեյխի հանցագործությունները ճանաչել որպես ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն Թրամփ. Առաջիկա մի քանի օրերը շատ կարևոր կլինեն Ուկրաինայի բանակցությունների համար Թրամփն իր ուղերձում չօգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը Ապրիլի 24 – Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է 24 апреля – День памяти жертв Геноцида армян Ապացույց․ Նիկոլին ու ՔՊ-ին հրահանգում են հենց Ադրբեջանից․ Գառնիկ Դավթյան Ցեղասպանություն իրականացրած պետության շահերին ծառայելով խաղաղություն չեն մուրում․ Մհեր Մելքոնյան Թող Աստված ողորմի Հայոց ցեղասպանության զոհերին. Լիբանանի նախագահ Աննայի հետ «արյունոտ ընթրիք» վայելողներին մի բան է սպասվում․ Սոնա Աղեկյան (video) Նախկին նախարար Գեներալ Անդրանիկ Փիլոյան անունը տալով՝ 1 միլիոն կաշառք են ուզել «Անհավանական ցինիզմ և ստորություն»․ Զախարովան՝ ԵՄ-ի գրառումից «Ցեղասպանություն» բառը հանելու մասին Իրանը հերքում է. իրենք չեն առաջարկել ԱՄՆ-ին պայմանավորվել Թեհրանի միջուկային ծրագրի համաձայնագրի շուրջ Այդ նույն ՔՊ-ականները 2015 թվականին հայհոյում էին ՌԴ դրոշը․ Ռոբերտ Քոչարյան Երբեք ու երբեք չմոռանալ Արցախը. Ստեփանյան Առանց պատմության ծանր բեռի հետ առերեսվելու՝ Թուրքիայում հնարավոր չէ երջանիկ ու խաղաղ ապագա. Թուրք կուսակցապետ Մենք կրկին անհանգիստ ենք, որովհետև պատմությունը պարբերաբար կրկնվելու հակում ունի. Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am