Եվրահանձնաժողովի նախագահը կոչ է արել զրոյական մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի հետ առևտրում
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կոչ է արել զրոյական մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի հետ առևտրի համար: Այս մասին ասվում է համապատասխան հայտարարության մեջ։
«Ես ողջունում եմ նախագահ Թրամփի հայտարարությունը փոխադարձ մաքսատուրքերը դադարեցնելու մասին։ Սա կարևոր քայլ է համաշխարհային տնտեսության կայունացման ուղղությամբ», - նշել է ֆոն դեր Լեյենը։