Ոչ մեկ մեր նկատմամբ ճնշում չի գործադրել, չեն էլ կարող, էդքան պլոճիկ չունեն, որ գործադրեն
Ոչ մեկ մեր նկատմամբ ճնշում չի գործադրել, չեն էլ կարող, էդքան պլոճիկ չունեն, որ գործադրեն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, Քասախ գյուղի հատվածում բողոքի ակցիայի ժամանակ նշեց Քասախի բնակչուհիներից մեկը:
«Գոռացի՝ դուխով, դուխով, ո՞ւր ես բա, Նիկոլ: Դրոշակը պահած գոռում էի՝ դուխով: Ով նստում է աթոռին, ամեն ինչ մոռանում է, ժողովուրդն է տանջվում»,-ասաց նա:
Մեկ այլ քասախցի էլ հավելեց. «2018-ին առյուծ էր, հիմա ոզնի է դարձել: Սաղ օրը Թուրքիայի հետ է խոսում, Ադրբեջանի հետ է խոսում»: