Լարված իրավիճակ է Երեւան- Աշտարակ մայրուղու վրա
Լարված իրավիճակ է Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին. Քասախ գյուղի բնակիչները փակել են խճուղին, երթեւեկությունը կաթվածահար է։
Ակցիայի մասնակիցները պահանջում են վերադարձնել թիվ 59 երթուղին, որն ապահովում էր Քասախից փոխադրումը Երեւան: Քասախցիներին առաջարկվել է հանդիպում Կոտայքի մարզպետի հետ` խնդիրը քննարկելու համար։
Նշենք,որ նախորդ օրերին բողոքի ակցիաներին մասնակցում էին նաեւ Պռոշյանի բնակիչները, որոնց երեկ ընդունել են կառավարությունում: Հանդիպմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՏԿԵ նախարարության տրանսպորտի վարչության պետը, քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Հանդիպումից հետո պռոշյանցիները հայտարարեցին, որ իրենց խնդիրը լուծվել է, թիվ 25 երթուղին կպահպանվի, սակայն այն ոչ թե կհասնի գյուղ, այլ ՊՆ նախկին շենքի հատվածից շրջադարձ կկատարի եւ կվերադառնա Երեւան: Քասախցիների հարցը մնացել է չլուծված ու հիմա նրանք շարունակում են ակցիաները: