Չեն հանձնվում. ի՞նչ տարբերակներ է աշխատեցնելու ՔՊ-ն Գյումրիում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլի 16-ին կկայանա Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ժամանակ պետք է ընտրվի քաղաքապետ: Թվում է՝ ամեն ինչ այս առումով արդեն պարզ է: Սակայն Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն ՔՊ չէր լինի, եթե կարողանար արժանապատվորեն ընդունել պարտությունը: Մի շարք քպականներ այս օրերին հայտարարում են, թե «ամեն ինչ դեռ առջևում է», «ոչինչ դեռ կորած չէ» և այլն: Ավելին, նախօրեին ԱԺ նախագահն էլ ասել էր, թե իրենք քաղաքապետի թեկնածու են առաջադրելու:

Ինչի՞ մասին է սա խոսում: Կան տեղեկություններ, որ ՔՊ-ն ոչ միայն հույսը չի կորցրել Գյումրիում էլ զավթել իշխանությունը, ինչպես մի շարք այլ համայնքներում, այլև այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ է տանում, ընդ որում, շրջանառվող տեղեկություններով, մի քանի տարբերակների ուղղությամբ: Գյումրիում խոսում են, որ տաբերակներից մեկը Մարտուն Գրիգորյանի ցուցակի անդամներից մեկին համոզելն ու թեկնածու առաջադրելն է: Այս դեպքում ՔՊ-ն կընտրի հենց նրան, ու կմնա ապահովել միայն երկու ձայն՝ ասենք՝ նույն խմբակցությունից: Ի դեպ, այս տարբերակը կյանքի կոչելու համար քպականները սպասում էին Մարտուն Գրիգորյանի որոշմանը՝ կդնի՞ ԱԺ պատգամավորի մանդատը, թե՞ կվերցնի ավագանու անդամի մանդատը: Պարզ հաշվարկներով, որպեսզի մինչև ապրիլի 16-ը կարողանա ավագանու անդամի մանդատ վերցնել, երեկ արդեն նա պետք է պատգամավորությունից հրաժարվեր, քանի որ առաջին դիմումից հետո միայն մեկ շաբաթ անց է դադարեցվում պատգամավորի լիազորությունները: Երկրորդ տարբերակը ՔՊ-ին ավելի հոգեհարազատ է, այն է՝ պարզապես «համոզելով», ճնշելով, վախեցնելով, խոստումներ տալով՝ ընդդիմադիր խմբակցություններից երեք ձայն փախցնել:

Ի դեպ, այս ամենին զուգահեռ, մեր տեղեկություններով, ՔՊ-ն Գյումրիում ու Փարաքարում պարտության պատճառների «հետևից է գնում»: Նախ՝ փորձում են հասկանալ՝ ովքեր են քվե խոստացել, բայց չեն տվել, և ինչու չեն կատարել իրենց խոստումը: Երկրորդ՝ նախատեսում են բոլոր նրանց «գլխին սարքել», ովքեր, չնայած նախընտրական շրջանում իշխանական ճնշումներին, կտրականապես հրաժարվել են քվեարկել, առավել ևս՝ աշխատել ՔՊ թեկնածուների օգտին:

դիտվել է 346 անգամ
Լրահոս
Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի և Ֆրանսիայի իշխանությունները կարձագանքեն Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրմանը. Բայրամով #ՀԻՄԱ․ «Սգավոր Փաշինյա՛ն, էս խոսքերս քեզ եմ ուղղում»․ ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյան (video) 2025թ. առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 409 միլիարդ դրամ. ՊԵԿ «Փաշինյա՛ն, տանջվիր․ դու դեռ պետք է այս պղծության համար պատասխան տաս»․ Նարինե Դիլբարյան (video) Պատմե՛ք ամենակոռումպացված ԱՆԻՖ-ի գործից․․․ (video) Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել. «Հետք» ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցվեցին Բրյուսելից այդ էշին ասում են՝ էշ մի սատկի, գարուն կգա, Վաշինգտոնում էշը պահանջարկ չունի․ Արմեն Աշոտյան Ուկրաինան ստիպված կլինի մասնակի տարածքային զիջումների գնալ․ Վիտալի Կլիչկո Այո՛, թերացել եմ, երբ լրագրող Անի Գևորգյանին Ալեն Սիմոնյանի թիկնապահները դուրս հանեցին ԱԺ-ի շենքից (video) Ինչպես Ավինյանենք ծլկեցին հերթական նիստից (video) Փաշինյանը հերթական քարոզչական ֆիասկոն կրեց. Տիգրան Քոչարյան Ռուսաստանին չի կարելի կանգնեցնել քաղցր խոսքերով՝ միայն ուժով․ Լիտվայի ղեկավար «Պատերազմը դու՛ ես, աղետը դու՛ ես, չարիքը դու՛ ես»․․․ (video) Գլխավոր դատախազը՝ Ցեղասպանության ու մարդկության դեմ ուղղված հրապարակային հերքման վարույթների մասին Պատգամավորին խոշտանգած բերետավորներին չպտաժեցի՛ք, տեսեք՝ ինչ են անում քաղաքացիները (video) Վեճ ԱԺ հանձնաժողովի նիստին (video) Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կանգնած է ծանր ու դժվար որոշում կայացնելու առջև. Շահրամանյան Հարկային ռազվետկա․ ուզում են քամեն՝ ինչքան հնարավոր է Գյումրու ընտրություններին բուքմեյքերական ընկերությունը գումարներ է փոխանցել. պատգամավորը՝ դատախազին (video) Մակրոնը խուճապի մեջ է «Ալեն Սիմոնյանը փոքր ժամանակ ծանր տրավմաներ է ունեցել»․ Ռոբերտ Մարգարյան (video) Արամ Սարգսյանը դեմ է ցեղասպանության խորհրդանիշն այրելուն, դեմ չէ Տիգրան Նաղդալյանի սպանությանը Թրամփը լուրջ է տրամադրված․ ինչ է սպասվում Ղրիմին Հայոց ցեղասպանությունը հավերժ կմնա մարդկության պատմության ամենամութ էջերից մեկը. Քարնի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am