Ոնց թե դու իմ «թանին թթու ասե՞ս»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ ամբողջ ֆուտբոլային հանրությունն ու պարզապես ֆուտբոլասերները սպասում էին ՀՖՖ նախագահի հրաժարականին, նա որոշել էր ասուլիս տալ: Թե ինչու նա հրաժարական չտվեց, թե ինչպես հաջողվեց համոզել Նիկոլ Փաշինյանին, դեռ կանդրադառնանք: Այս անգամ խոսքն այդ մասին չէ: Պարզապես այն տոնայնությունը, այն բառապաշարը, այն մակարդակը, որով պաշտպանվում ու քննադատություններին արձագանքում էին ՀՖՖ նախագահն ու նրա տեղակալը (էլ «պատվիրված», էլ «ծրագրավորված», էլ «նախկիններ», էլ «ալան-թալան» և այլն), որոշակի մտորումների առիթ է տալիս:

Հասկանալի է, ֆուտբոլային նշյալ երկու պաշտոնյաների հակադարձման ոճն ու լեզվամտածողությունը տիպիկ քպական է: Բայց հարցն այն է, որ քննադատություններին արձագանքելու ծայրահեղական դրսևորումներն, ընդհանրապես, բնորոշ են դառնում հասարակական- քաղաքական դաշտի ակտորների մի զգալի մասին: Իհարկե, նորմալ է, որ պաշտոնյան, քաղաքական գործիչը, քաղաքական ուժը կարող է անդրադառնալ, արձագանքել իր հասցեին հնչող քննադատությանը, հրապարակմանը, այս կամ այն ելույթին, հարցազրույցին: Ավելին, հակառակը կարող է ընկալվել որպես աննորմալ երևույթ: Բայց ամեն ինչ մի տեսակ մոլագարության է նմանվում, երբ այդ արձագանքները հիստերիկ, տոտալ, «համակարգային», հիվանդագին բնույթ են կրում՝ առավել ևս «հիմարը դու ես» բակային տարբերակով: Տեսեք, բավական է որևէ պաշտոնյա (հանուն արդարության, բոլոր ժամանակներում պաշտոնյաների որոշ մասն ավելի հավասարակշռված է եղել այս առումով), առավել ևս՝ որևէ քաղաքական գործիչ կամ կուսակցություն քննադատվի, ու սկսվում է իսկական փոթորիկ. մի նեղացածություն, մի հարձակում՝ բոլոր կողմնակիցներով, հատկապես «Հռոմի պապից ավելի կաթոլիկներով», իրական դեմքերով ու ֆեյքերով, հինգ րոպեն մեկ գրառումներով: Շատ ավելի վատ է, որ մեր իրականության մեջ, հատկապես քաղաքական իրականության մեջ հաճախ հաշվի չեն առնվում ոչ միայն այլոց, այլև սեփական սխալները՝ անցյալի, թե ներկայի: Բոլորը սրբեր են, անսխալական են, անթերի, ճշմարտության ակունք, իսկ ահա նրանք, որոնք իրենց «թանին թթու են ասում», այդ թվում՝ լրատվամիջոցները, դավաճաններ են, պետության ու պետականության դեմ են, մի խոսքով՝ «քըխ» են...

 

դիտվել է 457 անգամ
Լրահոս
Պատմությունը պահանջում է պարզություն, ոչ թե վախկոտություն. կոնգրեսական Փալոունը քննադատել է Թրամփին Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման աշխատանքները վերջին օրերին առաջընթաց են գրանցել․ Ռյուտե Կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ Հայկ Կոնջորյա՛ն, դե լսիր «արյան բաղնիքը» որն է լինելու․ պատերազմի մասնակից (video) Փաշինյա՛ն, զգույշ, վիճակը շատ վատ է․ տնտեսվարող (video) Ապրիլի 24-ին բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել ադրբեջանցի մրցակցին՝ պաշտպանելով WBU-ի չեմպիոնի տիտղոսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) ՀՀ-ում 89,5 տոկոսով աճել է մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները, թմրամիջոցների մաքսանենգության հանցագործությունները՝ 111.4%-ով․ Վարդապետյան ՀՀ-ում 2024թ․ աճել են սպանության դեպքերը՝14․5 տոկոսով․ Վարդապետյան Նենց չանե՛ք, հեղափոխություն անենք․․․ մեր համբերությունը լցվել է․ տնտեսվարողները՝ կառավարության մոտ (video) Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման աշխատանքները վերջին օրերին առաջընթաց են գրանցել․ Ռյուտե Ես 2019 թվականից Նիկոլին հեռացնելու քայլեր եմ անում, և կտեսնեք․․․ Արթուր Վանեցյան (video) 2024 թվական․ չկատարված խոստումների ևս մեկ տարի. Թադևոս Ավետիսյան #ՀԻՄԱ․ Մարսելը ողողվել է Հայաստանի և Արցախի դրոշներով․․․ (video) «Գժի թղթի» ու «գործակալի վկայականի» երկընտրանքը. 168.am Էրդողանի և Փաշինյանի ուղերձների նմանությունը պարզապես համընկնու՞մ է, թե՞ այսպես ասած դիվանագիտական խողովակներով կայացված համաձայնություն. Հակոբ Բադալյան Սա ևս մեկ պարզ վկայություն է, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները թուրքական են «Գլխավոր դատախազը խայտառակ վիճակագրություն ներկայացրեց» (video) Սա թալան չէ.... Սա ավելի վատ բան է... Նոր երկրաշարժ` Թուրքիայում Ջահերով երթը ճիշտ նպատակակետին է խփել (video) ՌԴ-ն և Ուկրաինան նոր հարվածներ են հասցրել միմյանց 2024-ին բանակում ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք Արարատ Միրզոյա՛ն, կամ դատի եք տալիս civic.am-ը կամ․․․ (video) Ադրբեջանական գործողությունները սահմանամերձ ուղղություններում գնալով առավել թիրախային են դառնում. Տիգրան Աբրահամյան «Վաղը՝ 18։30-ին, եկեք հույս տանք իրար, որ մեր մեջ չի մեռել քաղաքացին ու մեզ չեն սպանելու խաչմերուկներում». վաղը լրանում է Փաշինյանի շարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու 3 տարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am