Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը
Մյանմայում 7,7 մագնիտուդով ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 3,645-ի, 5,017 մարդ վիրավորվել է, ևս 148-ը դեռևս անհետ կորած են համարվում: Այս մասին հայտնել է China News լրատվականը։
Հիշեցնենք, որ մարտի 28-ին Մյանմայում տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ՝ համապատասխանաբար 7,7 և 6,4 մագնիտուդով։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մյանմայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մանդալայի մոտակայքում: Այն ավերել է հազարավոր շենքեր, ճեղքել ճանապարհներ և քանդել կամուրջներ։ Ավերիչ երկրաշարժից հետո Մյանմայում գրանցվել է 2,8-7,5 մագնիտուդով 98 հետցնցում։