Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելի զորքերի կողմից Գազայի հատվածում խաղաղ բնակիչների տների ռմբակոծության հետևանքով 38 պաղեստինցի է զոհվել, ևս տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Այս մասին հայտնել է Al Jazeera-ն։Զոհերի մեծամասնությունը գրանցվել է իսրայելական ուժերի կողմից Գազա քաղաքի արևելքում գտնվող Շուջաիյա թաղամասի թիրախավորման հետևանքով։ Նշվում է, որ 55 մարդ վիրավորվել է, ևս 80-ն անհետ կորել են։

Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ անցումների փակումը և օգնության մուտքի արգելումը բարդացնում են քաղաքացիների առողջական վիճակը, և շուրջ 60 հազար երեխայի կյանք գտնվում է սպառնալիքի տակ։ ՀԱՄԱՍ-ը դատապարտել է Իսրայելի հարձակումը Շուջաիյա թաղամասի վրա։

Իսկ Արևմտյան ափում իսրայելական ուժերը ապրիլի 9-ի լուսադեմին ներխուժել են Նաբլուսից արևելք գտնվող Բալաթա փախստականների ճամբար՝ ստիպելով որոշ ընտանիքների հեռանալ այնտեղից:

Տեղեկություններ կան, որ բանակի մեծ ուժեր ներխուժել են ճամբարի մի քանի թաղամասեր, դիպուկահարներ տեղակայել որոշ տների տանիքներին, այնուհետև փակել ճամբարի բոլոր մուտքերը և ներսում պարետային ժամ սահմանել:

Իսրայելական Haaretz թերթի տեղեկացմամբ՝ իսրայելական բանակը պատրաստվում է Ռաֆահի տարածքը, որը կազմում է Գազայի հատվածի մեկ հինգերորդը, դարձնել «բուֆերային գոտու մի մասը», որտեղ պաղեստինցիներին արգելված է մուտք գործել:

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 50 846 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 115 729 -ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր 1139 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ի՞նչ մեսիջ եք հղում ժողովրդավար Հայաստանին՝ Ադրբեջան այցելելով․ ԵԽ պատգամավորը՝ Կալլասին Ավելի քան 15 երկիր․ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Ուղիղ ապացույց նրան, որ Նիկոլին ու ՔՊ-ին հրահանգում են հենց Ադրբեջանից․ Գառնիկ Դավթյան Էրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղել Ուրուգվայում անցկացվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն Ապրիլի 24-ը հռչակում եմ Հայոց ցեղասպանության հիշատակի օր. Փասադենայի քաղաքապետ Ողբերգություն, որն արժեցել է 1,5 միլիոն կանանց ու տղամարդկանց կյանք և չպետք է մոռացվի. Իտալիայի փոխվարչապետ Բրյուսելը պետք է շարունակի կանգնել պատմական ճշմարտության կողքին և պայքարել ժխտողականության ցանկացած դրսևորման դե. Դավիդ Վեյցման ՌԴ–ն առաջիններից էր, որ ճանաչել է հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում Զախարովա (video) Էս խոսքերս լավ հիշեք՝ կանցնի 150 տարի ու Քոչարյանի արձանը կդնեն․․․ քաղաքացի (video) Թուրքը չի մոռանալու, որ մտել է՝ մեր ու մանուկ մորթել, մնացել՝ անպատիժ․ դուք կարող եք մոռանալ Ցեղասպանությունը, բայց ցեղասպանողը երբեք չի մոռանալու․ Աբովյան Թուրքիայի՝ արյան մեջ թաթախված անցյալը չի կարող ջնջվել. ԵԽ պատգամավորի անդրադարձը՝ Հայոց ցեղասպանության տարելիցին Փաշինյանի համար դա հավասար է մահվան․․․ Արթուր Վանեցյան (video) Իրական խախաղության դժվարին ուղին. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդ Բանտախցերում «կլյաուզա» անող Նիկոլը թող փորձվի խոսել, երբ վերադառնա 3-րդ մասի իր «աղբանոցը»․ Աղեկյան (video) Պահպանել անցյալի տխուր իրադարձությունների հիշողությունը և թույլ չտալ դրանց մոռացությունը քաղաքական շահադիտական նպատակներով. Զախարովան՝ Հայոց Ցեղասպանության մասին Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին՝ Ադրբեջան նախատեսված այցի համար Նախկին նախագահները մնացին Արցախում, որ խաղաղ բնակչությունը դուրս գա. Շահրամանյան Այսօր մենք հարգում ենք 1915-1923 թվականների հայ զոհերի հիշատակը. ՄԹ դեսպան Բոլո՛րն են քրեական պատժի արժանանալու․․․ Ավետիք Չալաբյան (video) Ինչու՞ արգենտինացի լրագրողները չեն գնում Բաքու՝ լուսաբանելու հայ ռազմագերիների շինծու դատը․․․ (video) Իմ թոռանը բերում եմ Ծիծեռնակաբերդ, որ պատմությունը լա՛վ իմանա. քաղաքացի (video) Սրանց ուզածը պատմությունը չպահենք, հարկերը պահե՞նք. Քաղաքացի (video) «Նիկո՛լ, դավաճա՛ն»․ Բողոքի ակցիա Թեհրանում` ընդդեմ ՀՀ իշխանությունների (video) Փաշինյան լսի քեզ ինչ եմ ասում՝չես կարողանալու փախնել, ուր էլ գնաս գալու եմ հետրիցդ․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 21-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 21-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am