Անդրեի կնոջ գրառումն ստուգվում է ՆԳՆ-ում

Երգիչ Անդրեի՝ Անդրեյ Հովնանյանի, նախկին կնոջ՝ Անի Օհանյանի գրառումը դատախազությունն ուղարկել է ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչություն՝ ստուգողական գործողություններ կատարելու։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ Անի Օհանյանը երգիչ Անդրեի հետ բաժանումից հետո, տևական լռություն պահպանելով, նախօրեին՝ ապրիլի 6-ին, ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ երգչին փաստացի մեղադրելով ընտանեկան բռնության մեջ։

«Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ: Բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։
Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես ինչպես ես: Շուտով աշխարհը սկսեց փլմւզվել: Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով՝
«Այսօր նա չար կլինի, թե բարի, նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից»։

Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր ։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ:
Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա և կփոխվի: Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի: «Կներես» բառը ելք չէ ։ Դա անընդհատ կրկնվում էր: Այսօր ես համարձակվում եմ խոսել:
Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների և մարդկանց առջև՝ցուցադրել «երջանկություն» այն ժամանակ ,երբ ոչ ոք չգիտեր , թե ինչ է կատարվում փակ դռների հետևում:
Այս գրառումը ոչ միայն աղաղակ է հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։ Աղջիկներ, կանայք ,մայրեր Դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս և ոչ թե խավար»,-գրել է Օհանյանը։

Այս գրառումը փաստացի կարող է դիտարկվել որպես հանցագործության մասին հաղորդում։ Այժմ դատախազությունն ընթացք է տվել այս հայտարարությանը։
Ի դեպ, մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ ԱՄՆ-ում դատավարություն է ընթանում և Անդրեն երեխային տեսակցում է՝ դատարանի որոշմամբ։ Թե որքանով այս գործընթացը կարող է անդրադառնալ դատավարության ընթացքի, Անդրեի ծնողական իրավունքի վերաբերյալ՝ ցույց կտա ժամանակը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

դիտվել է 380 անգամ
Լրահոս
«Նա ամեն ինչ կկորցնի». Արևմուտքը բացահայտեց, թե ինչ է կանգնած Զելենսկու և Թրամփի միջև Ֆրանսիան վրդովված է Հռոմի պապի հուղարկավորության ժամանակ Մակրոնի գործողություններից․ լուսանկար NYT-ը հրապարակել է Փարիզում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների մանրամասները Զելենսկին խախտել է էթիկայի կանոնները Հռոմի պապի հուղարկավորության ժամանակ Հուսիթները պնդում են, որ ռուս նավաստիներ են վիրավորվել Եմենի նավահանգստի վրա ԱՄՆ-ի հարվածի հետևանքով Ուկրաինայի զինված ուժերը գերի են վերցրել Կուրսկի մարզի 52 բնակչի Ռուսաստանը տվյալներ ունի Սուջանսկի շրջանում հարյուրավոր զոհերի մասին․ Միրոշնիկ Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանը կամ աշխատում է իր կառավարության դեմ, կամ էլ անկեղծ չէ․ ՌԴ Իրանում զոհերի թիվն ավելացել է․ իրավիճակն այս պահին Զախարովա. ԿԺԴՀ-ի զինյալները օգնություն են ցուցաբերել Զելենսկու «մեծ սխալի» մասին Մահացել է Սվետլանա Խարլապը Երևանում էլիտար շենքի աշխղեկը տեղափոխվել է հիվանդանոց․ նա մնացել է ավտոկռունկի և փորվածքի միջև Մատաղ... ննջեցյալների հիշատակ Դիմորդը պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ. ԿԳՄՍ Երրորդ փուլն անցել է ավելի լուրջ մթնոլորտում․ Աբբաս Արաղչի Երիտասարդ կնոջ կյանքը խլшծ վրաերթը պետք է քննության առարկա դառնա․ «Հանուն մարդու իրավունքների» քաղաքացիական նախաձեռնություն Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾ Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլը Փաշինյանը բարոյականություն ունենար, այսօր կայցելեր Սոնա Մնացականյանի գերեզմանին. փաստաբան Վերջացրեք էս ծածկադմփոցն ու գործ արեք Ալիևը հուշել է Փաշինյանին՝ ինչպես Հայաստանում ոչնչացնել «ռևանշիզմը» Արտակարգ իրավիճակ Իրանում․ կա 5 զոհ, մեծ թվով վիրավորներ Սահմանազատումից հետո ադրբեջանական զորքերը կլքեն օկուպացված տարածքները․ Սյունիքի մարզպետ Տեւական ժամանակ է՝ կրակոցներ կան գիշերվա ժամերին․ Սյունիքի մարզպետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am