ԱՄՆ-ն Պանամայի ջրանցքը կվերցնի չինական ազդեցությունից. Պենտագոն
ԱՄՆ-ն Պանամայի ջրանցքը կվերադարձնի չինական ազդեցությունից: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ Պանամայի կառավարության հետ բանակցություններից հետո Հեգսեթը խոստացել է խորացնել անվտանգության ոլորտում համագործակցությունը կենտրոնամերիկյան երկրի հետ։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները թույլ չի տա կոմունիստական Չինաստանին կամ որևէ այլ երկրի սպառնալ ջրանցքի շահագործմանը կամ ամբողջականությանը։
Այդ նպատակով Միացյալ Նահանգները և Պանաման վերջին շաբաթներին ավելին են արել պաշտպանական և անվտանգության ոլորտում մեր համագործակցությունն ամրապնդելու համար, քան արել են տասնամյակների ընթացքում:
Չինական ընկերությունները շարունակում են վերահսկել ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտները ջրանցքի տարածքում:
Սա Չինաստանին հնարավորություն է տալիս հսկողություն իրականացնել ամբողջ Պանամայում:
Սա Պանաման և Միացյալ Նահանգները դարձնում է պակաս ապահով, ավելի քիչ բարեկեցիկ և ավելի քիչ ինքնիշխան: Եվ, ինչպես նշել է նախագահ Դոնալդ Թրամփը, այս իրավիճակն անընդունելի է»,- ասել է Հեգսեթը, փոխանցում է Euronews-ը։