Ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա տուժած
Այսօր՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:00-ի սահմաներում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Սերոբ Գասպարյանի վարած «Jeep» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 65-ամյա Արկադյա Նանյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Opel»-ի վարորդը, որը գյուղամիջյան հատվածից դուրս է եկել գլխավոր մայրուղի, չի զիջել «Jeep»-ի վարորդին, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
2 վարորդները ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: