«Եթե սա է «պետության օգնությունը», ուրեմն պարտվել ենք ոչ միայն պատերազմում»․ արցախցի պատգամավոր

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Կառավարությունը պարբերաբար կրկնում է՝ «Արցախցիների համար անում ենք հնարավոր ամեն ինչ, մի բան էլ ավել»։

Այս խոսքերը, սակայն, արցախցիների առօրյա կյանքում հնչում են դատարկ ու ցավոտ։ Դրանք վիրավորական են մի ամբողջ ժողովրդի համար, որն այսօր ապրում է ժամանակավոր պատերի մեջ, անորոշության մեջ, մոռացվածության զգացումով, վերադարձի կարոտով։Սակայն բնական հարց է առաջանում` եթե սա է ամեն ինչի սահմանը, ապա ինչո՞ւ է այսօր՝ ամիսներ անց,
արցախցին ապրում վարձով կամ բարեկամի տանը կամ լքված տներում՝ առանց հստակության, թե երբ ու որտեղ կունենա իր տունը։

Սրցախցին , որը իր ողջ կյանքը նվիրել է իր հողին, այսօր ստիպված է աշխատատեղ մուրալ կամ հեռանալ արտագնա աշխատանքի։ Ո ՞րն է «մի բան էլ ավել»-ը՝ երբ մարդը ստիպված է սեփական արժանապատվությունը ստորացնել՝ մի կտոր օգնություն ստանալու համար։

Իսկ ինչով է զբաղված այս իշխանությունը` միայն բարձրաստիճան պաշտոնյաների ցուցադրական այցեր և հանդիպումներ, առանց իրական, համակարգված քաղաքականության՝ մարդկանց վերաբնակեցման, վերապատրաստման, ինտեգրման, հոգեբանական աջակցության։
Արցախցիների զայրույթը պատահական չէ։ Դա հուսահատության ճիչ է, երբ մարդը փորձում է հիշեցնել պետությանը՝ ես կամ, ես արժանի եմ ապրելու, ոչ թե գոյատևելու։

Այս իրավիճակում լռելը հանցագործություն է, իսկ խոսելը՝ պարտք։ Ուստի արցախցու ըմբոստությունը ոչ թե փողի կռիվ է կամ ապակայունություն ստեղծելու միտում, այլ վերջին հույսի շող՝ որ այս հասարակության մեջ դեռ արժեք ունի արդարությունը, մարդկային երեսը և պետական արժանապատվությունը։
Եվ եթե սա է «պետության օգնությունը», ուրեմն մենք՝ որպես պետություն, պարտվել ենք ոչ միայն պատերազմում, այլ նաև՝ մեր ներսում»։

դիտվել է 178 անգամ
Լրահոս
Ավարտվել է Պուտին-Ուիթկոֆ հանդիպումը. ինչ է քննարկվել Մերժում ենք Թրամփի և արևմտյան մյուս առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները. Անկարայի քաղաքապետ Գերմանիան Թուրքիային կործանիչներ վաճառելու վերաբերյալ որոշում չի կայացրել Ստամբուլում տեղի ունեցած 6.2 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո գրանցվել է 291 հետցնցում Մերօրյա նեոֆաշիզմին ու նեոնացիզմի դրսևորումները, որոնք բանեցվում են Ադրբեջանի կողմից, այսօր էլ վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար. Տիգրան Աբրահամյան Հայ ժողովրդի ներսում չպետք է լինեն դավաճաններ․ Սեմյոն Բաղդասարով Իրակլի Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից Նիկոլ Փաշինյանի բանկային ռեկետը Գլխավոր դատախազը մոլորության մեջ է գցել հանրությանը․ Ռուբեն Մելիքյանը փաստաթուղթ է հրապարակել ՔԿ-ն հաստատում է զինվորի մահը. քրեական վարույթ է նախաձեռնվել Կիևը ձգտում է սրել ռազմական հակամարտությունը․ Զախարովա․ ՏԱՍՍ Ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը. Ալիև Դատական իշխանության նկատմամբ ապօրինի ճնշման հերթական փաստարկված դեպքը․ Կոչուբաև Լևոն Քոչարյանն ու ուսանողները քննարկել են Գյումրիում տեղի ունեցած վերջին ՏԻՄ ընտրությունները ՀՅԴ-ն Լիբանանում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է կազմակերպել, այրել են դրոշը Տևական ժամանակ է, ինչ այս երկրի պետական ու քարոզչական բոլոր ալիքները Հայաստանի մասին խոսելիս դա ներկայացնում են որպես «ադրբեջանական հողերի վրա ստեղծված պետություն» . ադրբեջանագետ Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի ԶՊՄԿ-ն պարզաբանել է, թե ինչու ներառված չէ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Թափթփուկներին բերել ես իշխանության, հայ ժողովուրդ պատրաստ եղիր այս սարսափելի փաստերին»․ Միհրանյան (video) ԱԱԾ-ն պետք է էդ գնդապետ կոչվածով զբաղվի․ Չլինիգարյան (video) Ալիևը ցեղասպանական հանցագործություն է կատարել Նիկոլի մասնակցությամբ․ Անդրանիկ Միհրանյան (video) Հիմա ուշադիր լսե՛ք՝ ինչ կարևոր 2 քայլ պետք է անեք հայ ժողովուրդ․ Անդրանիկ Միհրանյան (video) «Ցեղասպանության հերքման մասով վարույթներ կա՞ն»․ լարված քննարկում ԱԺ-ում (video) #ՀԻՄԱ․ «Ո՞վ ես դու՝ քո ծնունդով տակա՛նք, սադրա՛նք․․․ ». Շաքարյանցը պոռթկաց (video) Մեջների կյաժը Անդրանիկ Քոչարյա՞նն էր․ Արուսյակ Ջուլհակյանը դեմ էր էթիկայի հանձնաժողով ստեղծելուն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am