Politico. ով է Պուտինի հաջորդ թիրախը
Մինչ Եվրոպայի ուշադրությունը սևեռված է Ուկրաինային, Արևմտյան Բալկաններում լարվածությունն աճում է։ Տարածաշրջանի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ղեկավարները վախենում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահը կօգտագործի Արևմտյան Բալկանները դարձնելու իր հաջորդ «թատերաբեմը»։ Այս մասին հայտնում է Politico-ն։
«Պուտինի շահն է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։ Նրա շահերից է բխում լարվածության մեջ պահել Արևմտյան Բալկանների մաս կազմող երկրները, ապակայունացնել բնակչությանը և վարել կիբերպատերազմ և հիբրիդային պատերազմ», - հայտարարել Է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լամինը։
Արտաքին քաղաքականության փորձագետներն ու նախարարները հավասարապես մտահոգված են, որ «Կրեմլը կփորձի օգուտ քաղել խորապես արմատավորված էթնիկ և կրոնական լարվածությունից՝ Բալկաններում հետագա անկարգություններ հրահրելու համար՝ պաշտպանելով Ռուսաստանի սեփական շահերը և ավելի շատ խնդիրներ ստեղծելով»: