Փեզեշքիանը հաստատել է
Օմանում Իրանի եւ ԱՄՆ բանակցությունները տեղի կունենան միջնորդների միջոցով, այլ ոչ ուղիղ, ինչպես նախկինում հայտնել էին ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Օմանում ԱՄՆ ներկայացուցիչների հետ անուղղակի բանակցություններում կներկայացնի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի հանձնարարականները»,- մեջբերել է Փեզեշքիանին նրա մամուլի ծառայությունը։